o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող 5 ըմպելիք

08.03.2020 21:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող 5 ըմպելիք

Որոշ ըմպելիքների պարբերական գործածումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ըստ Health and Human ամսագրի տվյալների՝ այդպիսի ըմպելիքների ցանկի մեջ են մտնում՝

Ծորակի ջուրը

Մթերքներ, որոնք ծխողների մոտ նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը. գիտնականներ

Ծորակի ջրի մեջ կարող է պարունակվել թունավոր դիբուտիլֆտալատ, որը ախտահանման կողմնակի արգասիք է եւ կարող է օրգանիզմի վրա քաղցկեղածին ազդեցություն ունենալ:

Պլաստիկե շշերի ջուրը

Պլաստիկե շշերի ջուրը կարող է պարունակել բիսֆենոլ-А, որը հայտնի է որպես հորմոնային քայքայիչ, որի ազդեցության հետ են կապում շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականությունը:

Էներգետիկ ըմպելիքները

Այսպես կոչված, էներգետիկ ըմպելիքները հիմնականում բաղկացած են շաքարից, կոֆեինից, արհեստական ներկանյութերից, դրանք կարող են միաժամանակ բարձրացնել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը օրգանիզմը թուլացնում է՝ այն խոցելի դարձնելով ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:

Հյութեր

Որոշ մարդկանց հյութերը կարող են օգտակար թվալ: Բայց իրականում դրանց հաճախակի գործածումը կապված է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդացության մեծ հավանականության հետ: Գիտնականների կարծիքով՝ ամբողջ խնդիրը այս ըմպելիքներում շաքարի բարձր մակարդակի մեջ է: Շաքարը քաղցկեղային բջիջների սիրելի ուտելիքն է, նախազգուշացնում են փորձագետները:

Սպորտային ըմպելիքներ

Այսպես կոչված, սպորտային ըմպելիքները չեն կարող ուղղակիորեն քաղցկեղ առաջացնել, բայց այս ճանապարհին ցատկահարթակ են ապահովում, քանի որ նույնպես շատ շաքար եւ ածխաջրեր են պարունակում: Եթե օրվա մեծ մասը չեք հատկացնում մարզումներին, զգուշացեք դրանք խմելուց, խորհուրդ են տալիս դիետոլոգները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА