o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսում զբոսաշրջային ջերմանավի ևս 33 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

08.03.2020 09:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Եգիպտոսում զբոսաշրջային ջերմանավի ևս 33 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում զբոսաշրջային ջերմանավի ևս 33 ուղևորի մոտ հաստատվել է նոտ տեսակի կորոնավիրուսը: Այսպիսով, վարակվածների թիվը հասել է 45-ի, հայտնում է РИА Новости-ն:

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Եգիպտոսի Առողջապահության նախարարությունը 12 վարակվածների մասին հայտնել էր մարտի 6-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ ջերմանավում գտնվելիս է եղել ամերիկյան ծագմամբ թայվանցի կին զբոսաշրջիկ: Տուն վերադառնալուց հետո նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ հետ հաղորդակցված բոլոր անձանց մեկուսացրել են:

Ավելի վաղ Եգիպտոսում կորոնավիրուսով  վարակման 3 դեպք էր գրանցվել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА