o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորհուրդներ 30 տարեկան կանանց՝ 60 տարեկան կանանցից

08.03.2020 15:26 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Խորհուրդներ 30 տարեկան կանանց՝ 60 տարեկան կանանցից

Մարգարեթ Մաննինգը «Syxty and me» ինտերնետ ամսագրի հիմնադիրը ստեղծել է հարթակ 60 անց կանանց համար, որում որոշել է բացահայտել իմաստուն կանանց, ովքեր պատմել են իրենց կյանքի մասին, անցած դժվարությունների: Վերջերս Մարգարեթը որոշել է միավորել նախագծի բոլոր մասնակիցների ջանքերը, որպեսզի ձևակերպի նրանց ցանկությունները և խորհուրդները երիտասարդ կանանց:

Երիտասարդության և գեղեցկության 6 գաղտնիք չինացի կանանցից

• Հիշեք, կյանքը գլխավոր փորձ չէ, այլ պրեմյերա:

• Ընդունեք տարիքային փոփոխությունները վեհանձնորեն: Մի դավաճանեք ձեզ:

• Փորձեք միշտ դրական մտածել և լավը փնտրել կյանքի յուրաքանչյուր իրավիճակում:

• Ամեն օրը ապրեք ըստ առավելագույնի, ոչ մեկ չգիտի, թե ինչ է մեզ սպասվում հաջորդ խաչմերուկում:

• Հիշեք, կյանքը կարող է գլխիվայր շրջվել մեկ ակնթարթում:

• Տարիքը ընդամենը թիվ է, որը չի որոշում ձեր անձը:

• Ապրեք ներկայով:

• Դուրս եկեք չորս պատերից և զբոսնեք:

• Գտեք ձեր զբաղմունքը, այն ձեզ կփրկի առօրեականությունից:

• Միշտ ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ: Դա դժվար է, բայց միշտ շահեկան ձեր համար:

• Մոռացեք տարիքային կարծրատիպերի մասին:

• Մի անհանգստացեք, որ մեծանում եք, անհանգստացեք, որ ձանձրալի չդառնաք:

• Ծերությունը գալիս է բոլորի մոտ, անկախ նրանից, մենք վախենում ենք դրանից, թե ոչ: Ուղղակի ապրեք:

• Երբեք մի դադարեք ոգեշնչություն փնտրել:

• Կյանքը հասարակ բան է, սակայն երբեմն այն դժվար է լինում ապրել: Սովորեք, կարդացեք, ճամփորդեք:

• Գնեք դասական հագուստ: Դասականը միշտ նորաձև է:

• Մի վատնեք փողերը կոշիկների վրա, միևնույն է տղամարդիկ չեն նայում նրանց, այլ նայում են ձեր ծնկներին:

• Մի հավաքեք անպիտան բաներ: Ազատվեք անպետք իրերից:

• Գնահատեք հասարակ բաները և մի բարդացրեք ձեր կյանքը:

• Սիրեք և ձեր մտերիմներին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն:

• Սիրեք անկեղծ և անշահ:

• Երեխաներ ունեցեք այն ժամանակ, երբ իրականում ցանկանաք դա: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:

• Կարեկցեք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ ձեզ:

• Շատ լուսանկարներ արեք: Որոշ մարդիկ կգնան ձեր կյանքից, իսկ լուսանկարները միշտ կմնան:

• Սովորեք ներել:

• Բաց թողեք բարկությունը և նեղվածությունը: Հիշողության մեջ թողեք միայն դրական էմոցիաները:

• Վերահսկեք ձեր մտերիմ ընկերների շրջանակը և ավելորդ մարդկանց ներս մի թողեք: Դա կարևոր է:

• Գնահատեք ձեր ընտանիքը: Այն միշտ ձեր կողքին է և միշտ կօգնի ինչ էլ, որ լինի:

• Երբեք մի պառկեք քնելու, եթե բարկացած եք:

• Որքան հնարավոր է շատ ասեք ձեր մտերիմներին, որ սիրում եք իրենց:

• 30-ից հետո ձեր ծաղկունքի շրջանն է: Գիտակցեք ձեր գեղեցկությունը:

• Մի վատնեք ձեր ժամանակը անհանագստանալով այն բաների մասին, որոնք դուք չեք կարող փոխել:

• Վատ հարաբերությունները խզեք, դուք չեք կարող փոխել ուրիշին:

• Հոգ տարեք ձեր մաշկի մասին: Հաճախ ժպտացեք:

• Վստահեք ձեր ինտուիցիային:

• Ձեր մասին վատ բաներ մի ասեք և նույնիսկ մի մտածեք:

• Սովորեք իքներդ ձեզ հեգնանքով վերաբերվել: Ամեն ինչ միշտ սրտին մոտ մի ընդունեք:

• Մի ձգտեք կատարելության: Եղեք յուրահատուկ:

• Երբեմն ձեր երեխային թույլ տվեք լինել ձեր ուսուցիչը:

• Զինվոր եղեք: Սովորեք լինել հնարամիտ և ինքնաբավ:

• Երբեք թույլ մի տվեք վախը գլուխ բարձացնի:

• Երբեք մի դադարեք զարգանալ՝ մտովի, ֆիզիկապես և հոգեպես:

• Գնահատեք ծերանալու դրական կողմերը՝ ամեն տարի դուք ունենում եք ավելի քիչ պատասխանատվություն և ավելի շատ ազատություն:

• Երբեք թույլ մի տվեք ձեզ ասեն, որ արդեն մեծ եք կամ երիտասարդ եք ինչ-որ բան անելու համար:

• Մի վախեցեք, այստեղ 70-ում ամեն ինչ լավ կլինի: Բնությունը մեզ պատրաստում է մեր կյանքի յուրաքանչյուրին փուլին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА