o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նյու Յորքում COVID-19-ի վարակումների թիվը հասել է 89-ի. Կանադայում կորոնավիրուսով վարակման 57 դեպք է հաստատվել, Բրազիլիայում՝ 19

08.03.2020 14:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նյու Յորքում COVID-19-ի վարակումների թիվը հասել է 89-ի. Կանադայում կորոնավիրուսով վարակման 57 դեպք է հաստատվել, Բրազիլիայում՝ 19

Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 57-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կառավարության կայքին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

«2020-ի մարտի 7-ի դրությամբ Կանադայում հաստատվել է COVID-19-ի վարակման 57 դեպք»,- ասվում է հայտարարությունում:

Կառավարության տվյալներով՝ 28 դեպքերը գրանցվել են Օնտարիո նահանգում, 27-ը՝ Բրիտանական Կոլումբիայում, ևս 2-ը՝ Քվեբեկում:

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 89-ի: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է նահանգապետ Էնդրյու Քյոմոն:

«Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակման հավելյալ 13 դեպք կա: Ընդհանուր թիվը հասել է 89-ի»,- գրել է նա:

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 19-ի:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА