o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարիֆը Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի տարածման ֆոնին Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար

08.03.2020 09:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զարիֆը Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի տարածման ֆոնին Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով նախարարի թվիթերյան էջին:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

«Թրամփը չարամտորեն խստացնում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցները, որպեսզի սպառեն Իրանի միջոցները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:

Զարիֆը հավելել է, որ հիվանդության հետևանքով «Իրանի քաղաքացիներ են մահանում»: Նրա խոսքով՝ «աշխարհը չպետք է այլևս լռի, քանի որ ԱՄՆ տնտեական ահաբեկչությանը փոխարինում է բժշկական ահաբեկչությունը»:

Փետրվարի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմել հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու համար, որոնք ավելի վաղ դադարեցվել էին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА