ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԷԼ ԱՌԱՆՑ ԳՆԴԱԿ ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱ

23.03.2016 15:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԷՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԷԼ ԱՌԱՆՑ ԳՆԴԱԿ ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱ

 

(ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ` 

ՎԵՐՋԻՆՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ԹԻՄԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ` ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 

ԱՐԳԵԼՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՆԱՋԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ  ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Հիմա էլ առանց ֆուտբոլ նայելու թիմին երկրպագեք:

ԹՔԱԾԸ ԼԻԶԵՑԻՆ

Բրյուսելի պայթյուններից հետո Եվրամիությունը որոշել է խնդրել Պուտինին, որ զորքերը հետ տանի Սիրիա:

 

 

% % %

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

(ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՄԱՍՈՎ` ՀՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում ազգ ենք, ՀԴՄ-ով սկսում ենք, կազինոյով սկում, գրին քարտով թռնում:

% % %

ԿՅԱՆՔԸ` ՈՒՐԱԽ, ԱՊՐՈՒՍՏԸ` ՁՐԻ

(ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԵՐԸ ՔՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՉՏԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Դոլար Արմենի` Ալվինա Գյուլումյանն իրենից առաջ փոխանակ Հայաստանին տուգանելով «Մանի-մանի» երգեր` «Ջան գյուլում» է երգել:ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԸ` ՃԿՈՒՅԹ ԿՏՐԵԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՌՈՄԱՆՏԻԶՄԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հետաքրքիր է, Արաբկիրի նորաթուխ թաղապետը, ռոմանտիզմից դրդված, Տարոն Մարգարյանին հավատարմության համար իր ինչը կկտրի:

 

% % %

ՓՈՒՌԸ ՏՎԻՆ

Ըստ ՀՀԿ երիտթեւի` Աշոտյանը ՀՅԴ-ի «թեթեւ» կոմպրոմատով ակտիվ նախարարից վերածվեց ֆեյսբուքի ակտիվիստի:

 

% % %

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԵՐԲԵՄՆԻ ԲԼԲՈՒԼԸ

(ԱՇՈՏՅԱՆԻ` ՆՈՐ ԵՐԳ ԳՐԵԼՈՒ 

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երգի պետական թատրոնից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը ոչ վաղ անցյալում քաղաքական դաշտում սոլո էր երգում, հիմա ուրիշների համար է սկսել երգեր գրել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА