o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ ճանապարհով փորձում էի հաղթահարել խնդիրներս». Բիլ Քլինթոնը տարիներ անց մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ սիրավեպը

07.03.2020 12:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Այդ ճանապարհով փորձում էի հաղթահարել խնդիրներս». Բիլ Քլինթոնը տարիներ անց մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ սիրավեպը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմում մեկնաբանել է իր նախագահության ընթացքում՝ 1995 թվականին, 22-ամյա փորձնակ Մոնիկա Լևինսկու հետ ունեցած սիրային հարաբերությունները, գրում է BBC-ն:

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ

Քլինթոնը կատարվածն անվանել է «աններելի» սխալ: Նրա պնդմամբ՝ 22 տարեկան աղջկա հետ սիրավեպը նրա համար «ծանրաբեռնվածությունը թեթևացնելու» միջոց էր, որը կուտակվել էր աշխատանքի պատճառով:

«Յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հանդիպում է դժվարությունների, հիասթափությունների, վախերի և այդ ճանապարհով փորձում է հաղթահարել խնդիրները»,- ասել է նա:

Բիլ Քլինթոնը նաև հայտնել է, որ «իսկապես ցավում է», որ Մոնիկա Լևինսկու անունն արատավորվել է իրենց հարաբերությունների պատճառով, որն աղջկան ուղեկցել է նրա ամբողջ կյանքի ընթացքում:

Հիլարի Քլինթոնը, իր հերթին, պատմել է, որ ամուսնու դավաճանությունը նրան մեծ ցավ է պատճառել:

«Չէի կարողանում հավատալ: Ինձ համար չափազանց ցավալի էր»,- խոստովանել է նա:

Նախկին առաջին տիկինը նշել է, որ մտածել է ամուսնալուծության մասին, սակայն դուստրը՝ Չելսին, օգնել է նրանց պահպանել հարաբերությունները:

«Ամուսնուս հետ մնալու որոշումը շատերը ճիշտ, իսկ ոմանք էլ սխալ որոշում էին համարում»,- հավելել է Հիլարի Քլինթոնը:
 
1998-ին համաշխարհային սեքս-սկանդալի կենտրոնում էր հայտնվել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, երբ հայտնի էր դարձել, որ նա սիրային հարաբերությունների մեջ է Սպիտակ տան աշխատակցուհի 22-ամյա Մոնիկա Լևինսկու հետ:

 

Image result for Bill clinton and hillary clinton young

Image result for Bill clinton and hillary clinton young

Image result for Bill clinton and Monica Lewinsky

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА