o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի

07.03.2020 12:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի: Նախկինում նշվում էր վարակման 6 դեպքի մասին: Տեղեկացնում է Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է Life.ru-ն։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

«Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձած Ադրբեջանի երեք քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանցից մեկը վերադառնալուց մի քանի օր անց դիմել է հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով»,- հաղորդում է շտաբը:

Նշվում է, որ առաջին ստուգման ժամանակ հիվանդի մոտ ախտորոշվել է սովորական թոքաբորբ, սակայն վերջին անալիզը հաստատել է կորոնավիրուսով վարակման փաստը: Ներկա պահին բժիշկները հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Մյուս երկու վարակվածներն ուսանողներ են, որոնք ուսանում են Իրանի Կում համալսարանում: Նրանք կարանտինի մեջ էին, երբ ստուգման արդյունքները դրական են եկել: Շտաբում ընդգծել են, որ նրանք իրենց լավ են զգում, գտնվում են հատուկ հիվանդանոցում և որ իրավիճակը վերահսկելի է:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА