o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս ժողովրդին ոչ թե ղեկավար, այլ` թամադա է պետք». Արթուր Շահնազարյան (տեսանյութ)

06.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Այս ժողովրդին ոչ թե ղեկավար, այլ` թամադա է պետք». Արթուր Շահնազարյան (տեսանյութ)

 Թեպետ նախորդ տարին` 2019-ը, հայտարարված էր կոմիտասյան, սակայն մինչեւ տարեվերջ Կոմիտաս վարդապետի 150-ամյակն այդպես էլ պատշաճ ձեւով չնշանավորվեց: Կոմիտասագետ, խազագետ, կոմպոզիտոր «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ կոմիտասյան տարին որեւէ կապ չուներ Կոմիտասի հետ:

Չափերը մի՛ անցեք. զգուշացնում է Վիտալի Բալասանյանը

«Ա՛Յ, ՈՐ ԱՅԴ 3 ԵՐԳԸ ՍՈՎՈՐԱԾ ԼԻՆԵԻՆ, ԱՅՍՕՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԷԼ ՉԷԻՆ ՎԱԽԵՆԱ»

- Կոմիտասի 150-ամյակն ի՞նչ կապ ուներ Կոմիտասի հետ, այդ մեկ տարվա ընթացքում մեր ժողովուրդն ինչո՞վ շփվեց Կոմիտասի հետ: Պարզապես, ինչ-որ մի նեղ մասսայի համար էր, որ նույն մարդիկ գնան համերգասրահ, նստեն ինքնաթիռ, գնան Եվրոպայում փողեր ծախսեն ինչ-որ միջոցառում անցկացնեն Կոմիտասին նվիրված, ընդ որում` դատարկ դահլիճներում: Բայց Կոմիտասի հիմնական նպատակը ո՞րն է` ժողովուրդը: Կոմիտաս ասելով` հասկանում են հայ ժողովուրդ, բայց ինչպես ասում են` անունը կա, ամանումը` չկա: Պիտի առաջինը Կոմիտաս տարածենք մեր ժողովրդի մեջ, նոր սերնդին եւ թեկուզ 3 երգ երգեն: Մենք մի ծրագիր էինք անում, կոչվում էր «Կոմիտաս-անտիվիրուս», ասում էի` ամբողջ հայությանը սովորեցնենք 3 պարզ երգ` «Հոյ Նազան», «Սոնա յար», «Գնացեք, տեսեք», որոնք կլինեն պաշտպանական անտիվիրուսը: Ա՛յ, որ այդ 3 երգը սովորած լինեին, այսօր կորոնավիրուսից էլ չէին վախենա:

Չարած գործերի և չվաստակած պարգևավճարների համար սերունդները չեն ների. Արթուր Մարտիրոսյան

 

«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ Է, ԹԱՆԳԱՐԱՆ ՉԻ»

- Պարոն Շահնազարյան, բայց մենք տարին ոչ թե ամփոփեցինք Կոմիտասով, այլ` Բրեգովիչի համերգով:

- Դա խայտառակություն էր, աշխարհի ոչ մի պետություն նրան չի հրավիրել: 7 տարի առաջ եղել եմ ծնունդի, որ իրեն հրավիրել էին երգելու մեզ համար, ամբողջ օրը, դեռ երգիչ Համլետ Գրիգորյանին էլ խնդրեցինք, որ Ջիվանու «Քանքարավոր ընկերը»  երգի իր բարձր ձայնով, պիտի տեսնեիք, թե այդ խումբը ինչպես շշմեց, նրանց մազերը բիզ-բիզ էր կանգնել: Հիմա, ի՞նչ է նշանակում, որ քո ազգի Նոր տարվան նա գալիս երգում է, ինչո՞ւ, մենք Նոր տարվա հրաշալի երգեր, ծեսեր ունենք: Գիրք կա, որտեղ Նոր տարվա հրաշալի երգերն են, որը 1940- ականներին Մխիթարյան միաբանությունն է հրատարակել, նկարագրում է արեւմտյան եւ արեւելյան բոլոր գյուղերի Նոր տարին` կերակուրից սկսած, ծեսով, վերջացրած խաղերով: Հիմա ամեն ինչի համար ինչ-որ անհասկանալի չափի գումարներ է ծախսվում, բայց մեր բուն ժառանգությունը մեջտեղ բերելու համար գումար չկա: Մեր երկիրը թանգարանի համար չէ, որ ամեն ինչ թանգարանացնեն, ասեն` գնացեք թանգարանում տեսեք, թե դուք ով եք եղել, սա գերեզմանոց հո չի՞: Այդ ամենը պիտի լինի շնչող, ապրող, պիտի կրենք եւ գործածենք, ի՞նչ թանգարան: Կոմիտասի թանգարանը խայտառակություն է, գերեզմանոց է, թանգարան չի: Պանթեոնում մի հատ էլ երկրորդ պանթեոն սարքեցին` Կոմիտաս թանգարան: Ինչպե՞ս կարող է Կոմիտասը թանգարան լինի, այդ մարդուն նույնիսկ Էջմիածնի պատերի մեջ չէին կարողանում պահել, նա դուրս էր գալիս բոբիկ ոտքերով գյուղերը շրջում, ժողովրդի հետ տարածում երգը, գործ անում` իր մկանոտ ուժով ու էներգիայով, ի՞նչ թանգարան: Պիտի այդ պատերից դուրս գային, ցրվեին մանկապարտեզները, մեր գյուղերում տարածեին, պրոպագանդեին ժողովրդի մեջ նրա երգերը, ա՛յ, սա է Կոմիտաս-ինստիտուտ նշանակում:

Տարադրամի հարցում անորոշությունը մեծ է. Արթուր Ստեփանյան

- Բայց ժողովրդին հիմա դա հետաքրքրո՞ւմ է:

- Համ էլ այստեղ ո՞ւր է ժողովուրդ, Չինաստանի մի գյուղում ապրում է 3 միլիոն մարդ, ու երեւի մի թաղային ունեն, իսկ Հայաստանում, այս 3 միլիոն ժողովրդի վրա, արդեն 30 տարի է տասը քննչական կա` տարբեր անուններով, ինչ-որ հատուկ, միջին, ոչ հատուկ: Հետո, մի տասը տեսակի դատախազության ձեւեր կան` գեներալներ բռնողներ, ոստիկանություն... Ինչ-որ 3 միլիոն ժողովրդի վրա մի քիչ շատ չի՞ այդ ամբողջը: Այսօր ասում են մեր ժողովրդին նախագահ պետք չի, վարչապետ պետք չի, ասում են այս ժողովուրդը ամեն մեկն իրեն թագավոր է զգում, նախ լավ է անում, որովհետեւ հին, ազնվական ժողովուրդ է, բոլորն էլ թագավոր են: Այս ժողովրդին ոչ թե ղեկավար, այլ իմ կարծիքով, թամադա է պետք, որովհետեւ մեր ժողովուրդը միայն թամադային է ենթարկվում` սեղանի շուրջ, որ այդ թամադան հեռուստատեսությամբ բաժակը բարձրացնի ու ասի` հարգելի հայ ժողովուրդ, բոլորդ բաժակները լցրել ե՞ք, սեղանների մոտ ե՞ք, այս բաժակով խմում ենք, որ ասենք այս գործն անենք, ու բոլորը խելոք կլսեն, կանեն:

​​​​​​​Փաստը մնում է փաստ՝ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց համազգային աղոթքին. Մելիք-Շահնազարյան

 

«ԿԱՐՈՂ Է ԹՇՆԱՄՈՒ ԵՐԳԸ ԵՐԳՈՂԸ ԳԱԼ ՈՒ ՍՏԱԴԻՈՆ ԼՑՆԵԼ»

- Նախորդ տարի լրացավ «Ակունքի» 45-ամյակը, որն էլ տարվա ավարտին մեծ համերգով ամփոփվեց: Այսօր դժվար չէ՞ ազգագրական երգուպարի համերգ կազմակերպել եւ մի բան էլ լեցուն դահլիճով հանդիսատես ունենալ:

- Շատ դժվար է, ինչի համար պետք է շնորհակալություն ասել երգիչ Արսեն Գրիգորյանին, որը նաեւ «Գութան» փառատոնն է անում: Պատկերացրեք, նա այդ ողջ ծանրությունը վերցրեց իր վրա ու միայնակ կատարեց, որովհետեւ ես այդ կազմակերպչական հարցերում չկամ: Ես կարող եմ իմ գործն անել` երգ սովորեցնել եւ երկու տարվա մեջ ես «Ակունքին» 150 երգ եմ սովորեցրել: Դրանք մեր նախնիների ամենահին երգերն են եւ նույնիսկ Կոմիտասի չգրառված երգերը, որոնք երբեք չեն երգվել: Կոմիտասից այսօր պահպանվել է 1500 երգ, որից մինչեւ այսօր հնչել է մոտ 200-ը իսկ շրջանառության մեջ է եղել մոտ 30-ը: Մոտ 1300 երգ ընդհանրապես չի կատարվել: Այսօր շատ դժվար է դահլիճ լցնելը, որովհետեւ նույնիսկ աշխարհի ամենամեծ ընկերությունները մեծ գումարներ են դնում գովազդի համար, այսինքն` մի բան պիտի ծախսես, գովազդես, որ հետո պահանջես հանդիսատես: Ցավոք, մեզ մոտ, դեռ Կոմիտասի ժամանակներից սկսած, այնքան փող են ծախսել արեւելյան կլկլոցը գովազդելու, որ կարող է թշնամի երկրի նույնիսկ իրենց աղավաղված երգը երգողը գա եւ ստադիոնը լցնի, որովհետեւ ֆինանսավորվել է: Կոմիտասն ասում է, որ իր ժամանակ հայ հարուստ ամիրաները ֆինանսավորում էին հոգեւորականներին, որպեսզի պատարագի ժամանակ երգեն արեւելյան կլկոցներով, այլ ոչ հայկական ոճով` մուղամի պես: Մինչեւ այսօր դա շարունակվում է: Ես փաստեր ունեմ, հայ մեծահարուստները մի օտար երգին վճարում են 5000-7000 դոլար եւ այդ այլասերված, թուրքական տասը երգ երգելու համար վճարում են 70.000 դոլար: 1960 թվականից մինչեւ այսօր այդքան երեւի թե չի վճարվել, որ Կոմիտասի ժառանգությունը հրատարակվի:

​​​​​​​Հայի նման չկա. Հայկ Կասպարով (Պրեմիերա)

- Իսկ ի՞նչ պիտի արվի դրա համար:

- Պետությունը պետք է շատ ծախս անի մեր ժառանգությունը, մեր ազգին արժանի, մեզ բնորոշ մշակույթը` կլինի գրականություն, երաժշտություն, պար, ծես եւ այլն պրոպագանդելու համար

- Մենք ունենք հսկայական մշակութային ժառանգություն, ինչո՞ւ ժողովուրդը չի կարողանում օգտվել դրանից:

- Այո, մենք օվկիանոսի չափ ժառանգություն ունենք, բայց ժողովրդին պիտի տաս, որ օգտվի: Կոմիտասը, Երվանդ Լալայանը, Գարեգին Սրվանձտյանցը, մեր մեծերը հավաքեցին ժողովրդից այդ հարստությունը, որ վերադարձնեն ժողովրդին, որովհետեւ 20-րդ դարում բոլոր ժողովուրդները կտրվում էին իրենց արմատներից: Եթե ժողովրդին չես տալիս, ինչպե՞ս կարող ես ասել` չի վերցնում:

էժան մանիպուլյացիայի տիրակալը և ծուռ հաելիների թագավորությունը. Արթուր Թովմասյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА