o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանն Ասադի մասին է հարցրել Լավրովին` մոռանալով, որ բարձրախոսը միացված է (տեսանյութ)

06.03.2020 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանն Ասադի մասին է հարցրել Լավրովին` մոռանալով, որ բարձրախոսը միացված է (տեսանյութ)

Մարտի 5-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը նվիրված էր սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին: 

Սա մի նոր Սարդարապատ է մեզ համար եւ կոնսենսուս լինելու է. Հայկ Պողոսյան (Տեսանյութ)

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի հետ բանակցություններից հետո, Էրդողանը զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Իր մոտ կանչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին` Էրդողանը, մոռանալով, որ իր բարձրախոսը միացված է, հարցրել է Լավրովին` շփվել է արդյոք Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:

Լավրովը նրան պատասխանել է արդեն անջատած բարձրախոսի պայմաններում:

Ինչպես հաղորդվել էր նախօրեին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով մոտ 4 տասնյակ թուրք զինծառայող է մահացել:

Ռուսական կողմն այդ տեղեկությունն ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА