o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կուզենայի հավատալ, որ պոպուլիստական հռետորաբանության տակ չի թաքցվում դատական համակարգը ստորադասելու ցանկությունը»

04.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կուզենայի հավատալ, որ պոպուլիստական հռետորաբանության տակ չի թաքցվում դատական համակարգը ստորադասելու ցանկությունը»

«ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումների շրջանակում վերջերս Երեւանում էր գտնվում Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն ՆԻԿՈԼԱՅ ԲԱՆԻՆԸ: Երեւան ժամանած ռուսաստանյան պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայաստանյան օրենսդիրների եւ փորձագիտական շրջանակի հետ: Իսկ թե ինչ տպավորություններով են վերադարձել Ռուսաստան, ինչպես են գնահատում հայաստանյան ներքաղաքական վիճակը եւ մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումները, «Իրավունքը» պարզել է հենց Ն. Բանինից:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

«ԱՅՍ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ»

Պարոն Բանին, Դուք վերջերս Հայաստանում էիք եւ խորհրդարանում հանդիպումներ եք ունեցել հայ քաղաքական գործիչների հետ: Հետաքրքիր է` Ձեր կարծիքը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես որ ձեւավորվել էր իրավիճակը 2018 թվականից` քաղաքակական իրադրությունն ու երկրում տիրող օրակարգն ամբողջությամբ ողողված է տեղեկատվական շարժառիթներով` սկսած Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ու ավանդական, հոգեւոր Հայաստանում եվրոպական գենդերային մոտեցումներով ծրագրեր ընդունելու լուրերից, որոնք, համենայնդեպս, նման են մի տեսակ իմաստաբանական օքսիմորոնի եւ վերջացրած քաղաքական հակառակորդների հետ անվերջ պայքարով (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան): Միեւնույն ժամանակ, պարզապես այս պայքարը դիտվում է որպես կայուն, նոր ուժային կազմաձեւում: Ավելին, նոր հեղափոխական վերնախավի մի շարք ներկայացուցիչների, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրինակը հուշում է, որ այս դիմակայությունն ինքնին ինքնանպատակ է դառնում, եւ իշխանության կամք չդրսեւորելու պարագայում, այն կարող է փոխանցվել նույնիսկ նախկին չեզոք գործիչներին:

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԱՌԵՐ ՉԷԻՆ»

Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ապրիլի 5-ին մտադիր է անցկացնել հանրաքվե: Որքանո՞վ է Ձեզ համար պարզ դրա բովանդակությունը:

Այս հանրաքվեն իմ պատկերացմամբ` վերոնշյալ գործընթացի դասական դրսեւորումն է: Անշուշտ, դրսից դիտորդի համար տրամաբանական է թվում, թե ինչ է կատարվում, որը համապատասխանում է ինչպես ազգային օրենսդրությանն, այնպես էլ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին: Ի դեպ, այդ թվում դրա մասին շեշտեցին նաեւ եվրոպական գործընկերները: Ես ուզում եմ հավատալ, որ կամքի արտահայտման նախապատրաստումը տեղի է ունենալու կառուցողական ոգով եւ չի վերածվելու «վհուկների որսի» ու, ըստ էության, պոպուլիստական հռետորաբանության տակ չի թաքցվելու դատական համակարգը ստորադասելու ցանկությունը` մարդկանց առանձին խմբի կամքին: Որպես օրինակ հիշեցնեմ Միացյալ Նահանգների պատմության մեջ տեղի ունեցած ստուգումների ժողովրդավարական սկզբունքի գործնական իրականացման դասական դեպքը, որը տեղի է ունեցել Մարբուրի-Մեդիսոն գործընթացի եւ դրա արդյունքների շրջանակներում: Այնպես որ, իրավիճակը, երբ իշխանության ճյուղերից մեկը ներկայացված է մեկ ուժով, իսկ մյուսը` իր հակառակորդների կողմից, բացառիկ դեպք չէ: Միեւնույն ժամանակ, օրենքի տառին հարգելը եւ ժողովրդավարության գաղափարներին նվիրվածությունը բազմիցս հայտարարվել են վարչապետի թիմի կողմից: Այնպես որ, ուզում եմ հավատալ, որ դրանք պարզապես բառեր չէին:

Հրաչոն վառեց Նիկոլին

«ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎՐԱ»

Անդրադառնանք նաեւ տարածաշրջանային խնդիրներին. Սիրիայում կրկին սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը:

Ներկայումս Սիրիայում, իսկապես, ձեւավորվում է տագնապալի իրավիճակ: Ընդհանրապես, այս պայմաններում Մոսկվայի համար գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ նա ներգրավվի բաց բախումների մեջ թուրքական զորքերի հետ, ինչը կհամապատասխաներ ոչ տարածաշրջանային խաղացողների շահերին եւ կնպաստեր ընդհանուր առմամբ` Սիրիայի հանրապետությունում իրավիճակի սրմանը: Միեւնույն ժամանակ, ռազմական եւ դիվանագիտական երկխոսության ձեւաչափերը դեռեւս պահպանվում են` ներառյալ ամենաբարձր մակարդակով: Երկու կողմերը պետք է կենտրոնանան բացասական սցենարի կանխարգելման վրա:

20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

Հետեւե՞լ եք Փաշինյան-Ալիեւ դեբատին: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Հաշվի առնելով ավելի վաղ մշակված դիվանագիտական ձեւաչափերը, քաղաքական կարգախոսների հարթությունից իրական գործի անցնելու փորձերը` ըստ իս, ցույց են տալիս, որ ուժային թիմի դիրքը բավարար չափով զարգացած չէ եւ պահանջում է լրացուցիչ շեշտադրում:

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԹԻՄԻ» ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

Այս համատեքստում, ըստ Ձեզ, ի՞նչ իրադարձություններ կարելի է սպասել արցախյան հակամարտության ուղղությամբ:

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը. Արթուր Թովմասյան

Մենք կկարողանանք լիարժեքորեն այս մասին խոսել Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրվելուց հետո:

Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին: Բավարա՞ր է այն պատկերը, որը կա:

Կան ռուս-հայկական ռազմավարական համագործակցության եւ գործընկերության հավատարմության կարգախոսներ: Այնուամենայնիվ, հաճախ այդպիսի հռետորաբանությունը ոչ բավարար չափով է արտացոլում իրական գործերի վրա: «Հեղափոխական թիմի» կադրային քաղաքականությունը շարունակում է մնալ այն պատճառներից մեկը, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА