o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ․ ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ ոստիկանություն

02.03.2020 22:05 ՔՐԵԱԿԱՆ
Անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ․ ինչո՞ւ է երեխան դանակով գնում դպրոց․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Երեխաները մեր ապագան են, իսկ մենք պարտավոր ենք ապահովել նրանց անհոգ մանկությունն ու ձևավորենք իրավագիտակից ու իրավահարգ քաղաքացի։ Խոսենք մի խնդրի մասին։

Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու՝ գլխին մի քանի հարվածներ ստացած դի

Թեև համեմատության կարգով կարող ենք փաստել, որ մեր երկրում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական և մտագոհիչ մի դրսևորում։ Ոստիկանության միջոցառումներով անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր կտրող-ծակող գործիքներ։

Նման իրեր կրող անչափահասները հայտնաբերվել են հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում։ Առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց։ Ոստիկանությունը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման և նրանց մոտ պահվող սառը զենքերը հայտնաբերելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում։

Ոստիկանությունը շարունակելու է կանխարգելիչ միջոցառումները, սակայն, վստահ ենք, որ չենք հասնի ցանկալի արդյունքի առանց ծնողների ու մանկավարժների օգնության։ Հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ, ուշադի՛ր եղեք երեխաների նկատմամբ, խոսե՛ք նրանց հետ, լսե՛ք խնդիրներն ու օգնե՛ք նրանց։

Անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ոստիկանության անչափահասների գործերով, կամ դպրոցական տեսուչներին։ Միասին անենք ամեն ինչ մեր երեխաների անվտանգ մանկությունն ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА