o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողը դիմել է դատարան Ստյոպա Սաֆարյանի՝ ներողություն խնդրելու պահանջով

02.03.2020 18:14 ԻՐԱՎՈՒՆՔ
Լրագրողը դիմել է դատարան Ստյոպա Սաֆարյանի՝ ներողություն խնդրելու պահանջով

Լրագրող Թագուհի Ասլանյանը հայց  է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք հասցնելու համար հրապարակային կերպով ներողություն խնդրի, ինչպես նաև պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի Սաֆարյանին փոխհատուցում տրամադրել։

Հայցը նախորդ տարվա վերջին մակագրվել է դատավար Զարուհի Նախշքարյանին։ Նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 6-ին ժամը 10-ին։ Լրագրողի ներկայացուցիչը դատարանում փաստաբան Լուսինե Վիրաբյանն է։

Հայցի համար հիմք է հանդիսացել Սաֆարյանի՝ բազմաթիվ քննադատությունների արժանացած հրավերն ու դրան հետևած  քննարկումը, երբ ՀԽ նախագահը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը։

Երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողներն այնուամենայնիվ ներկայանում են միջոցառմանը, փորձում հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել իրենց խմբագրություն՝ հարցազրույցի, նա պատասխանում է.«Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Ոստիկանությունը դատարանի դեր է ստանձնել, մեղավոր նշանակել ու վախեցրել երեխային. ինչու են ընտանիքին ստիպում ազատել բնակարանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА