o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ոչ-ի շտաբը հայց կներկայացնի կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի կնոջ դեմ

02.03.2020 04:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​Ոչ-ի շտաբը հայց կներկայացնի կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի կնոջ դեմ

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ»-ի շտաբի ղեկավար, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ կրկին դիմում է իրավապահ մարմիններին՝ այս անգամ կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի կնոջ՝ ՍԱԲԵԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գրառման պատճառով: Ս. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել է. «Մամայիս ընկերուհի Աիդան, որ Լոռիում է ապրում, այսօր վրդոված պատմում է`
- այ մարդ «ՈՉ» ի հներն էկան 10.000 դրամով առան էս գյուղացիքին ու գնացին: - էկա հարցրի` այ մարդ վերցրի՞ք էդ գումարը. գլուխը կախեց,աչքերը պտտելով հատակին ասեց- էնքան հողի գործ ունեի անելու, հա, վերցրի:
...Ես վստահ ասում եմ, այդ նույն գյուղացին ավելի շատ "պահունի" գումար ու ոսկի ունի «սև օրվա» համար, քան թե օրինակ իմ ընտանիքի պես ապրողը, որ հասցնում է միայն օրվա հոգսը հոգալ և երբեք պատրաստ չէ կյանքի սովորական հունը խախտող հանկարծակի գուժերին, որոնք մեծ գումարների հետ են կապված և ինձ միշտ զայրացնում է էդ "դե տալիս են, ինչու՞ չվերցնեմի" հոգեբանությունը: Սա չարիքների չարիքն է, չգիտեմ, մի գուցե հին հոգեբանություն է և սերու՞նդ պետք է փոխվի որ մաքրվի:
Իսկ մինչ այդ, հին «ՈՉ»երը անխնա կաշառում են գյուղացուն...»:

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը

Արձագանքելով վերոնշյալին՝ Ռ. Մելիքյանը գրում է. «Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։ Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերեւս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»:

Եթե կա որեւէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պարոն Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА