o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան

29.02.2020 14:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան

Բնապահպան, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ամուլսարի գործով Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերն անվավեր ճանաչելու՝ Վարչական դատարանի վճիռն խայտառակություն է և անօրինական։ Գրառման մեջ ասվում է.

«Երեկ Վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր ճանաչեց նաև Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաև տեսչական մարմնի որոշումը՝ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։

Այս ֆորմատով նպատակահարմար չեմ գտնում մանրամասն անդրադառնալ այս խայտառակ անօրինական վճռին, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել։ Մանրամասները կետ առ կետ կներկայացնեմ մի քանի օրից՝ բանավոր հարցազրույցի միջոցով։

Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին

Հիմա նշեմ միայն, որ սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, «մաքրվելու» են ընկերության «իմիջի» համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է և իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար։

Շատ, շա՜տ բան կա ասելու, այդքան չեմ կարող գրել։ Թերևս նշեմ միայն, որ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական համակարգում գտնվող բարձրաստիճան սուբյեկտները այսպիսի եռանդով աշխատեն նույն Հայաստանի մեկ այլ պետական ինստիտուտի՝ տեսչական մարմնի դեմ, որը հանդգնել էր այնքան "դուխով" գտնվել, որ իր չնչին լիազորությունների շրջանակներում մինչև վերջ գնա ու իրեն հասանելիք որոշումները կայացնի։ Միակ մարմնի, որ Ամուլսարի, Արմօյլի, Արարատյան դաշտի ձկնաբուծարանների, անտառների, Սևանի ու այլ հարցերով պետական մարմնին արժանի պատվախնդրությամբ որոշումներ էր կայացնում։ Լավ է մի բան՝ այս ամենը փաստաթղթավորված ու արձանագրված է՝ վաղը նոր հանգամանքների հիման վրա կամ անցումային արդարադատության արդյունքում վերանայելու համար․․»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА