o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից․ համաճարակը սպառնում է ամբողջ Եվրոպային

28.02.2020 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայում կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից․ համաճարակը սպառնում է ամբողջ Եվրոպային

Այսօրն Իտալիայի իշխանությունները հայտարարել են Լոդի քաղաքում (Լոմբարդիա) կորոնավիրուսի 51 նոր դեպքի մասին: Բոլոր վարակվածները հոսպիտալացվել են, նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 17 հիվանդի վերակենդանացման բաժանմունքների պայմաններում անհրաժեշտ է ինտենսիվ թերապիայի անցկացում: Քանի որ քաղաքի բուժհաստատություններում ինտենսիվ թերապիայի համար նման քանակությամբ մահճակալներ չկան, հիվանդները տեղափոխվել են նահանգի այլ հիվանդանոցներ, հաղորդում է Լոմբարդիայի ղեկավարը:

Վեհափառ Հայրապետն աղոթել է բժշկության համար. Ծաղկազարդին դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ընդհանուր առմամբ Իտալիայում վտանգավոր վիրուսն ախտորոշվել մոտ 650 մարդու մոտ, 17 մարդ մահացել է:

Իտալիայից՝ եվրոպական ավանդական զբոսաշրջության կենտրոնից կորոնավիրուսը՝ COVID-2019-ը տարածվում է Եվրոպայում: Իսպանիայի իշխանությունները ուրբաթ օրը հաստատել են երկրում հիվանդության 24 դեպք, Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսպես կոչված զրոյական հիվանդը (պոպուլյացիայում առաջին հիվանդացածը) երկիր է ժամանել Իտալիայից: Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան Իտալիայից ժամանած կնոջ մոտ բուժզննման կետում բարձր ջերմություն են հայտնաբերել: Սուր շնչառական վարակների ախտանիշներով նա հոսպիտալացվել է, կորոնավիրուսի վերլուծություն է վերցրել:

Առաջին հիվանդացածը հոսպիտալացվել է Նիդեռլանդներում, Գերմանիայում բժիշկները մոտ 60 դեպք են ախտորոշել: COVID-2019 վարակի երկրորդ դեպքը հայտնաբերվել է Վրաստանում, երկրորդ եւ երրորդ հիվանդները ՝ Ռումինիայում: Շվեյցարիայում մեկ օրում վարակի հաստատված դեպքերի թիվը 1-ից հասել է 15-ի ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА