o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է լեզվի պաշտպանության մասին մտածենք տարին բոլոր». Սերգո Երիցյան (տեսանյութ)

28.02.2020 15:18 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Պետք է լեզվի պաշտպանության մասին մտածենք տարին բոլոր». Սերգո Երիցյան (տեսանյութ)

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադարձել է բոլոր ոլորտներում մայրենի լեզվի աղավաղման եւ մայրենիի պահպանման խնդիրներին: Ըստ նրա` մայրենիի պաշտպանությունը ամենօրյա գործընթաց է:

Հորդորում ենք կառավարությանը և պարետատանը՝ անձնական տվյալների պաշտպանության օրենքի վերաբերյալ մի շարք մանրամասներ պատշաճ իրազեկել քաղաքացիներին. հայտարարություն

«Պետք է լեզվի պաշտպանության մասին մտածենք տարին բոլոր: Լեզվի գործածությունը, կիրառությունն ամեն օր է, տարբեր ոլորտներում, եւ յուրաքանչյուր հայ պետք է մտածի, որ իր բնագավառում պարտավոր է լեզուն հնարավորինս մաքուր, անաղարտ եւ հայեցի պահել: Այնպես որ, եկեք ամեն օր մտածենք մեր լեզվի պաշտպանության, անընդհատ բարձրացնելու եւ այն մաքուր պահելու մասին: Դրա համար պարտավոր ենք ունենալ հայեցակարգ եւ ծրագրային մոտեցումներ, ոչ միայն օտար լեզուների դասավանդման հետ կապված, այլեւ` հայերենի: Պետք է մտածենք հայերենի դասավանդման նոր հայեցակարգի մասին, գուցե վերանայենք դասաժամերը` տեխնիկական եւ ժամանակակից միջոցներով կամ օգտագործումով»,- ասում է Երիցյանն ու շեշտում, որ այս ամենի հետ որոշակի կապ ունեն գրադարանները. «Ի՞նչ է ընթերցում այսօր մեր հայ պատանին եւ աղջիկը, արդյո՞ք ընթերցում են գրքեր: Ընթերցո՞ւմ են մեր դասական գրականության հրաշալի նմուշները, որոնք լեզվական առումով շատ բարձր մակարդակ ունեն: ժամանակն է, որ մեր գրադարանները հարստանան գրականությամբ: Մեր դպրոցական գրադարանները պետք է ամեն տարի ստանան մաքուր հայերենով գրված գրքեր, ստեղծագործություններ, որ աշակերտները հնարավորություն ունենան ոչ միայն լեզվական կանոններ սերտել, այլեւ գրադարանում ընթերցել, թե ինչպես են գրում ժամանակակից գրողները, դասական գրողները ինչպես են մայրենի լեզվով մեզ ներկայացնում իրենց պատմվածքները, վեպերը, բանաստեղծությունները: Առանց ընթերցանության, լեզվական կանոնների ուսումնասիրության, այս ամենի զուգակցման, արվեստի մշակույթի հնարավորությունների օգտագործումով, հնարավոր չի լինի ունենալ լեզվական այն անհրաժեշտ մակարդակը, որը թույլ կտա ճկուն արտահայտվել մայրենիով: Այստեղ կարեւոր խնդիր կա, մտածում ենք, դե Հայաստանում ենք ու մեծամասնությունը խոսում են մայրենիով, բայց սա դեռեւս քիչ է, որովհետեւ այդ նույն մայրենիով խոսողները, գրավոր խոսքում բազմաթիվ սխալներ են անում: Էլ չեմ խոսում, որ շատ պաշտոնյաներ, պատասխանատու աշխատանքի անցած մարդիկ, համակարգչային գրագրություն վարելիս ակնառու սխալներ են թույլ տալիս: Անգամ շատերն անցնում են անգլերենի, ռուսերենի եւ այլ տառերով գրառումների, որ իրենց մայրենիի, այսպես կոչված, սխալները չկարողանանք տեսնել»:

«Սա հետևելու մեխանիզմ է՝ ոնց ուզում եք կոչեք». Սամվել Մարտիրոսյան՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին. Ազատություն

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА