o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Սուրենյան. Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

28.02.2020 15:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Գագիկ Սուրենյան. Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը հնարավոր կլինի պարզել օնլայն ռեժիմով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի»,-գրել է  նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА