o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում աղմկոտ ձերբակալություններ կլինեն. ԱԱԾ տնօրեն

28.02.2020 14:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Առաջիկայում աղմկոտ ձերբակալություններ կլինեն. ԱԱԾ տնօրեն

Առաջիկայում աղմկոտ ձերբակալություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

«Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Շրջանակն ընդլայնվում է, կրկին նաև նոր ձերբակալություններ»,- ասաց Մարտիրոսյանը։

Այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա. Հարություն Հարությունյան

Անդրադառնալով՝ «Դիանա Հարությունյան» ֆեյք օգտատերի էջի գործին, Մարտիրոսյանը նշեց, որ քրեական գործ է հարուցված, որն ընթացքի մեջ է։ Նա հայտնեց նաև, որ վերջերս 3 ֆեյք էջերի տերերի դեմ է քրեական գործ հարուցվել, որոնք ՀՀ և Արցախի անվտանգությանը սպառնալիքներ էին հնչեցրել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններին, Մարտիրոսյանն ասաց, որ ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չի արել։

«ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել.ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության զգացումով են կատարում իրենց աշխատանքը»,- նշեց Մարտիրոսյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА