o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆԳԱՄ ՇՈՒՄԱԽԵՐԸ ԼԻՆԵՐ, ՈՒՂՂԱԿԻ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՈՉ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՐԵՎԷ ԽԱԽՏՈՒՄ ՉԱՆԵՐ»

28.02.2020 20:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԳԱՄ ՇՈՒՄԱԽԵՐԸ ԼԻՆԵՐ, ՈՒՂՂԱԿԻ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՈՉ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՐԵՎԷ ԽԱԽՏՈՒՄ ՉԱՆԵՐ»

«Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ընդգծեց, որ մինչեւ բալային համակարգը ներդնելը, անհրաժեշտ էր նախ լուծել Երեւանի փողոցների կահավորման եւ կենտրոնի բեռնաթափման խնդիրը:

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

Կողմնակից կլինեմ, որ ղեկին հարբած նստելու դեպքում պատժաչափը, որ սահմանված է օրենքի նախագծով, շատ ավելի խստացվի, կողմ կլինեմ, որ քվեարկենք անգամ ղեկին հարբած նստելու դեպքում, միտումնավոր արագություն գերազանցելու դեպքում ընդհուպ քրեական պատասխանատվության հարցը: Բայց երբ ունենք չկահավորված փողոցներ, երբ բացարձակապես հաշվարկված չեն քաղաքի ճանապարհային առանձնահատկությունները....

Թամանյանը այստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին. քաղաքը նախատեսված չէ այսքան մեքենաների համար: Սա շատ պարզ է, եւ անգամ Շումախերը լիներ, ուղղակի չէր կարողանալու այնպես անել, որ ոչ միտումնավոր որեւէ խախտում չաներ: Պետք է շտկումներ անել՝ հետեւելով միջազգային փորձին: Անգամ եթե գծանշումների, լուսակիրների վրա դեղին լույսի բացակայելու պարագայում վարորդները հնարավորություն ունեն խուսափելու միավորներ կորցնելուց, ապա դա վատնելու է նրանց ժամանակը, քանի որ ստիպված են լինելու որեւէ կերպ ապացուցել այդ փաստը:

2019 թվականի լավագույն գործիչները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА