o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիսկային գոտիները. Կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձությունները աշխարհում

28.02.2020 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռիսկային գոտիները. Կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձությունները աշխարհում

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում: Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել դադարեցնել տոմսերի վաճառքը դեպի այդ երկրներ. հայտնում է Ռիա Նովոստին:
1. Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 1500-ը, Իտալիայում հիվանդացել է մոտ 500 մարդ, Իրանում ՝ գրեթե 250:
2. Զբոսաշրջիկները, ովքեր նախատեսել են ուղևորություն դեպի այդ երկրներ, կարող են վերափոխել այն, ուղղությունը փոխել կամ դադարեցնել պայմանագիրը և վերցնել ամբողջ գումարը:
3. Իրանում վարակումը սկսվեց Ղոմում, որը շիա մահմեդականների ուխտագնացության վայրն է:
4. Անցած մեկ օրվա ընթացքում դեպքերի թիվն աճել է ավելի քան հարյուր մարդով ՝ 139-ից դառնալով 245:
5. Իրանի իշխանությունները սահմանափակել են հիվանդության նախանշաններով մարդկանց տեղաշարժը: Նրանք, ովքեր մտնում են մեծ քաղաքներ, չափում են ջերմաստիճանը և անհրաժեշտության դեպքում ուղարկում են կարանտին:
6. Տեներիֆե կղզում ավելի քան հազար մարդ անվտանգության նկատառումներից ելնելով պահվում է հյուրանոցում:
7. Խիստ միջոցներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել մի զբոսաշրջիկի մոտ, ով Իտալիա էր եկել Տեներիֆեից:
8.Ինչպես հայտնի է դարձել, Տեներիֆեի հյուրանոցում գտնվողների մեջ կա նաև ռուս ամուսնական զույգ:
9. Իտալիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը Լոմբարդիան էր: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է մեկ շաբաթ առաջ Կոդոնիո քաղաքում:
10. Համաճարակի ստեղծած իրավիճակի պատճառով Վենետիկի կառնավալն ավարտվեց սահմանվածից շուտ, իսկ Միլանում չեղարկվեցին Նորաձևության շաբաթվա մի քանի իրադարձություններ:
11. Ճանապարհորդները հրաժարվեցին դեպի Իտալիա շրջագայության իրենց ամրագրումների գրեթե կեսից:
12. Հարավային Կորեան վիրուսի տարածման արագությամբ աշխարհում գտնվում է երկրորդ տեղում՝ Չինաստանից հետո:
13. Համաճարակի բռնկում է գրանցվել հարավկորեական Դեգու քաղաքում: Մտահոգված բնակիչները հերթ էին գոյացրել `բժշկական դիմակներ գնելու համար:
14. Մարտի 1-ից Ռուսաստանը սահմանափակում է օդային երթևեկությունը Հարավային Կորեայի հետ:
15. Հարավային Կորեայում Ռուսաստանի դեսպանատունը հանրապետության տարածքում գտնվող ռուսներին առաջարկել է հերթագրվել հյուպատոսարանում:

ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА