o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵՆ

28.02.2020 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵՆ

Ազգային ժողովում այս շաբաթ տեղի ունեցավ միանգամից մի քանի տարբեր խորհրդարանական լսումներ: Թեմաները խիստ տարբեր էին. մի դեպքում` դատական օրենսգրքի փոփոխությունների հարցն էին քննարկվում, մյուս դեպքում` Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխությունները, երրորդի ժամանակ` ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ երեկ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները»:

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

Սակայն այս բոլոր լսումներին միավորում էր մեկ բան. Ազգային ժողով հայտնվում է ով պատահի: էլ հորքուրի գանձ, էլ լավ ընկերոջ թագավոր ախպեր, էլ դասարանցի ու կուրսեցի, միայն թե դահլիճը լեփ-լեցուն լինի ու մի քանի հոգի ինտելեկտուալ կեցվածք ընդունած` լսեն ԱԺ ամբիոնից հնչող բոլոր «մտքի գոհարները»: Իսկ ելույթներ ունեցողները ոչ թե որոշվում է ըստ կոմպետենտության, այլ ովքեր գրանցվել են: Արդյունքում գեղի մակարդակի քննարկում է ստացվում, որոնք «յոլա» են տանում քիչ, թե շատ պարապ մնացած պատգամավորները: Ո՞րն է այդ հանդիպումների արդյունավետությունը կամ հետեւանքը, դժվար է ասել, բայց «պտիչկա», իհարկե, ստանում են, որ այս հարցով էլ է լսումներ անցկացվել, ու կապ չունի, թե ինչ մակարդակի: Ազգային ժողովում այս թեմայով նույնիսկ կատակում են, թե մնացել է կորպորատիվ անցկացնելու պատվերներ ընդունի Ազգային ժողովը կամ անցկացնեն, օրինակ, ասենք, հոգեհանգստի արարողություններ: Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ օրենսդիրն էլ ոչ մի կարեւոր անելիք չունի, բացի Ազգային ժողովի ամբիոնը «պռակատով» տալուց, իսկ, օրինակ, Հանրային խորհուրդը, որի առաքելությունը պետք է լիներ հանրային կարծիք ձեւավորելը կամ այս կամ այն թեմայի վերաբերյալ հանրային տրամադրությունները ճշտելը, կարծես թե, բոլորովին այլ գործով է զբաղված, հո խորհրդարանի պես իրենք պարապ չե՞ն...

​​​​​​​Ազգային ժողովի էն խալի լվացողները որտե՞ղ են, մեկդ ասեք, որ գործ կա...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА