o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

28.02.2020 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Եվ այսպես, Արցախի նախագահի թեկնածուները երեկվանից պաշտոնապես սկսեցին քարոզարշավը: Առաջիններից մեկը քարոզչական փուլի մեկնարկը տվեց Վիտալի Բալասանյանը՝ «Մենք ենք մեր լեռները» (տատ-պապ) հուշակոթողի մոտից: Նրան հաջորդեց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի հետ, եւ այդպես շարունակ:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Սա, կրկնենք, պաշտոնական քարոզարշավն է: Իսկ ոչ պաշտոնականը սկսվել է շատ ավելի վաղ՝ ունենալով միանգամայն թեժ ընթացք: Իսկ եթե ֆիքսենք, որ ընտրությունների տակ դրված է իշխանափոխության գաղափարը, ապա Արցախում իշխանափոխության ուղղությամբ ոչ պակաս սուր զարգացումների մեկնարկը տրվեց հայաստանյան իշխանափոխությունից շատ չանցած՝ 2018թ. կեսերից, եւ պարբերական տեղատվություններով ու մակընթացություններով մինչ այժմ էլ շարունակվում է, սակայն արդեն ընտրությունների տեսքով: Թե որն է արցախյան իշխանափոխության իմաստը, դեռ էն գլխից էր հասկանալի, ու շատ ավելի տեսանելի դարձավ մոտ մեկ տարի առաջ, երբ Մինսկի խումբը ներկայացրեց արցախյան խնդրի կարգավորման իր հայտնի մեխանիզմը՝ բաղկացած երեք սկզբունքից եւ վեց կետից: Հիշեցնենք, կետերից մեկը նախատեսում է, այսպես կոչված, ազատագրված տարածքների հանձնում, որին առանց պաշտոնական Ստեփանակերտի համաձայնության հասնելը գործնականում հնարավոր չէ: Նախ` Ստեփանակերտը կարող է պարզապես զորքերը ետ չքաշել ներկայիս տարածքներից, որի պարագայում ողջ մեխանիզմը կփլուզվի: Հաջորդ տարբերակով, եթե այնուամենայնիվ հաջողվի Ստեփանակերտին «տակից» համոզել՝ չգնալ նման սրացումների, մեկ է, պետք է նաեւ պաշտոնական համաձայնություն, առանց որի այդ գործարքի ողջ բարոյական ¥եւ ոչ միայն¤ պատասխանատվությունը կմնա Երեւանի վրա, իսկ Փաշինյանն ակնհայտորեն չի ուզում անձամբ նման պատասխանատվության գնալ: Այլ բան, որ Ստեփանակերտը կողմ արտահայտվի ՄԽ-ի ծրագրին ու դրանով գոնե կիսի պատասխանատվությունը Փաշինյանի հետ...

Արցախյան ընտրությունների ճակատագրական առանձնահատկությունները

Եվ ահա` անցած տարի ՄԽ-ի կողմից իր կարգավորման մեխանիզմը պաշտոնապես հնչեցնելուց հետո Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Բակո Սահակյանը բացահայտ հրաժարվեց այդ մոտեցումից՝ հայտարարելով, որ իր պաշտոնական դիրքորոշումը եղել եւ մնում է եղած սահմանների շրջանակներում հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Իսկ ահա Փաշինյանին մնում էր պաուզա վերցնել՝ պատճառաբանելով, թե ինքը պետք է ՄԽ-ի առաջարկի հետ կապված մեկնաբանություններ ստանա: Սահակյանն այդպես էլ անցած տարվա ընթացքում չհամաձայնեց պատասխանատվությունը կիսել Փաշինյանի հետ: Փաշինյանն էլ, իր հերթին, այս տարվա ընթացքում գտնվում էր համանախագահ երկրների բուռն ճնշումների տակ, եւ բանը հասավ մինչեւ իսկ Լավրովի կողմից նրան բանակցային գործընթացը արգելակող հռչակելուն: Դրան հաջորդեց բանակցային գերակտիվացումը, ու, կարծես թե, հիմա բոլորը սպասում են արցախյան ընտրություններին: Այսպես, եթե ի հայտ գա նախագահ, որը պատրաստ լինի համաձայնել ՄԽ-ի առաջարկին, ապա բանակցային գործընթացը, ըստ ամենայնի, արագորեն կտեղափոխվի Ալիեւ-Փաշինյան ձեւաչափ: Եթե Արցախում իշխանության գա ՄԽ-ի առաջարկը պաշտոնապես չընդունող նախագահ, ապա այս դեպքում, թերեւս նորից պետք է սպասել Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով բանակցային գործընթացի մեկնարկին, միայն թե՝ Փաշինյանի ամբողջական պատասխանատվությամբ:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է

Բնական է, այս իրավիճակում բուն Արցախում եւս առաջացան մի շարք խորը ճեղքեր, եւ այն, որ այս փոքրիկ չճանաչված հանրապետությունում ունենք 14 նախագահի թեկնածու, արդեն իսկ ցույց է տալիս, թե ներքին հակասություններն ուր են հասել: Սակայն իրականում այս խառնիճաղանջ ֆոնի տակ կա շատ պարզ իրավիճակ: Իրանակում արցախյան նախագահացուների այս ողջ ցանկը կարելի է բաժանել երեք հատվածի: Առաջինը նրանք են, ովքեր պայքարում են՝ Փաշինյանի հովանավորյալի կարգավիճակի համար, ու թերեւս գիտակցելով, որ հաղթելու դեպքում կպահանջվի՝ արցախյան կարգավորման ուղղությամբ անվերապահորեն հետեւել նրա հրահանգներին: Երկրորդ հատվածում են նրանք ¥հիմնականում ազատամարտի շրջանակներից¤, ովքեր առաջ են տանում «ոչ մի թիզ հող» գաղափարը, թերեւս նաեւ հասկանալով, որ համանախագահ երկրների միանշանակ պահանջի դեպքում որոշ զիջումներ ստիպված կլինեն անել: Բայց նաեւ, որպես բանակցային գործընթացն այս վիճակին հասցնող, Փաշինյանին տեսնում են որպես ամբողջական պատասխանատու եւ չեն կիսի պատասխանատվությունը նրա հետ: Եվ երրորդ ուղղությամբ նրանքովքեր պարզապես մտցված են այս մեծ խաղի մեջ՝ հիմնական ուղղությունների վարկանիշային թեկնածուներին թուլացնելու համար: Կամ մտնելով պայքարի մեջ` հիմնական շեշտը կդնեն խորհրդարանական ընտրությունների վրա, նախագահական ընտրություններում աշխատելով այլ թեկնածուի համար: Իհարկե, միգուցե կան մեկ-երկուսը, ովքեր ընտրարշավ են մտել ինքնահաստատվելու համար, սակայն սա էական չէ:Սկսենք երկրորդ խմբից: Այստեղ, իհարկե, ֆավորիտային դիրքերում է Վիտալի Բալասանյանը, թեեւ իրադարձությունների բարեհաջող զարգացման պարագայում ¥եթե օգտվի գործող նախագահի աջակցությունից¤ հաջողության շանսեր կարող է ունենալ նաեւ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: Թերեւս, այս խմբին պետք է դասել նաեւ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին, ազատամարտի ճանաչված մասնակից Ռուսլան Իսրայելյանին: ՀՅԴ-ն Արցախում իհարկե ունի որոշակի ձայներ, սակայն բավականին համեստ, ինչպես ցույց տվեցին նաեւ անցած սեպտեմբերին կայացած տեղական ընտրությունները: Համեստ են նաեւ Իշխանյանի հնարավորությունները: Վերջապես, այս նույն ընտրազանգվածի վրա թերեւս կաշխատի նաեւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ամեն դեպքում, այս ուղղությամբ քվեները բավականաչափ կտրոհվեն, ինչն անշուշտ կաշխատի թեկնածուների առաջին խմբի օգտին: Ասենք, այդ նույն՝ առաջին խմբում եւս խորը հակասություններ կան: Գաղտնիք չէ, որ Փաշինյանի թեկնածու «տիտղոսի» համար դեռ շարունակում են լուրջ պայքարի մեջ մնալ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մայիլյանի օգտին, սպասելի է, որ կգործի նախ՝ լիբերալ հակումներով «հեղափոխական» թեւը, որը, թերեւս, Արցախում բավականին փոքրաքանակ է եւ ինչ-որ առանձնակի հույսեր չի ներշնչում: Եվ չբացառենք, որ նաեւ արցախյան գործող վարչակազմին կհրահանգվի՝ աջակցել Մայիլյանին, թեեւ այստեղ էլ առանձնակի հեռանկարներ չեն երեւում: Չնայած, Մայիլյանի «նոր Արցախ» կարգախողը, որը «նոր Հայաստանի» կրկնօրինակն է, կարող է, անցած 30 տարիների իրողություններից հոգնած, արցախյան, թերեւս, ընտրողների մի զգալի մասին տանել Մայիլյանի ուղղությամբ: Չնայած Արայիկ Հարությունյանն էլ դեռ սեպտեմբերյան ընտրությունենրին ցույց տվեց, որ ունի բավականին լուրջ ընտրազանգված, եւ հատկապես՝ Ստեփանակերտում: Նա, անշուշտ, այս ընտրապայքարի հիմնական ֆավորիտներից է, եւ եթե Փաշինյանն իրոք վերջնականապես բոլոր խաղադրույքները կատարի Մայիլյանի վրա, կարող է լուրջ անակնկալի բախվել: Ընդ որում, այս թեկնածուներից երկուսն էլ  պաշտոնապես նաեւ վերջերս հանդես եկան ՄԽ-ի առաջարկին դեմ: Բայց գործնականում այդպե՞ս կվարվեն՝ հաղթելու դեպքում, մեծ հարց է: Մայիլյանը, չմոռանանք, ունի սորոսական գրանտներ ստացածի համարում, ինչը նշանակում է, որ նրա հետ կապված լուրջ կոմպրոմատներ կարող են ի հայտ գալ: Այսինքն` նրա դիմադրողականությունը բավականին փոքր է: Հարությունյանի անունն էլ կապված է ազատագրված տարածքներում մեծ հողատարածքներ եւ բիզնեսներ ունենալու հետ, այսինքն՝ նրա համար «ոչ մի թիզ հող» հասկացությունը նաեւ անձանկան սեփականության իմաստն ունի: Բայց եթե խնդիրը վերածվի զուտ բիզնես շահի, ապա կարելի է փոխհատուցում տալ, եւ վերջ: Իհարկե, պետք է նաեւ այս խմբի մի քանի այլ ներկայացուցիչներին հաշվի առնել, ասենք՝ տարաբնույթ խանումյաններին: Սակայն մյուսները լուրջ շանսեր չունեն, եւ կարող են միայն փոքր-մոքր «ձայներ փախցնող» կարող են դառնալ: Ուստիեւ, այս դիրքերից նայելով, այս պահին տվյալ ուղղությամբ հիմնական  «ձայն կիսողը» հենց Մայիլյանն ու Հարությունյանն են լինելու:

Աբխազիայում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

 

ՍՐԱՆԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Կարճ ասած, Արցախում ունենք միանգամայն անորոշ վիճակ, որի պարագայում ամեն մի տարբերակ էլ հավանական է: Սակայն հենց սա է, որ կարող է բոլորին հասցնել պարտության: Ի վերջո, կրկնենք հիմնական փաստը. փոքրիկ Արցախ, 14 նախագահացու եւ հազար կտորի բաժանվող հանրություն: Եթե մտածենք այն լավատեսական սցենարով, թե ընտրություն կանեն, մեկը կընտրվի, եւ մյուս բոլորը կհամախմբվեն նրա շուրջ, էլի ոչինչ, ներկայիս վիճակը շատ չէր մտահոգի: Բայց հենց այդ համախմբումն է, որ դարձել է կասկածելի: Լավ թե վատ, Սահակյանը որոշակի ներքին բալանս պահպանում էր, դրանով նաեւ ապահովելով համեմատաբար տանելի սահմանային անվտանգություն: Բայց կունենա՞նք այդ անվտանգությունը ապրիլի 1-ին, հենց դա է, որ կասկածի տակ է դնում 14 թեկնածուների եւ այսքան մասնատված արցախյան հանրության փաստը: Առավել եւս, որ եթե սովորաբար Երեւանը նման իրավիճակներում Արցախի համար «անվտանգության բարձիկի» ֆունկցիա էր կատարում, հիմա դա էլ է կասկածի տակ: Նախ` էլ ավելի լարված է ներհայաստանյան ներքին մթնոլորտը, ու այս իրողությունների պարագայում Արցախ ասվածն է արդեն մղվել երրորդ-չորրոդական պլան. մեզ մոտ ավելի շատ նիկոլյան «Այո»-ի չստացված լոգոն է օրակարգի թեմա, քան արցախյան ընտրությունները՝ իր 14 թեկնածուներով: Գումարենք դրան նաեւ տնտեսության, ապա՝ արտաքին դիրքերի կատասրոֆիկ անկումը, եւ կստանանք ոչ մի լավատեսություն չներշնչող պատկեր: Ու սա այն դեպքում, երբ ամեն պահի պատերազմ սկսվելու վտանգը էլ ավելի սուր կերպով է գլխներից կախվել:

Հնարավոր է չեղարկվեն Իսպանիայում որոշ մարզային ընտրություններ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА