o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՎՇՅԱ» ԿՈՂՈՊՈՒՏԻ ԳԱԶԱՆԱՅԻՆ ՔՄԾԻԾԱՂԸ

28.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹԱՎՇՅԱ» ԿՈՂՈՊՈՒՏԻ ԳԱԶԱՆԱՅԻՆ ՔՄԾԻԾԱՂԸ

«Դվին» հյուրանոցում «այո»-ի դրամահավաքը անձամբ Նիկոլի բարձր հովանու ներքո հընթացս, ոտի վրա վերաձեւակերպվեց որպես ՔՊ կուսակցության համար դրամահավաք, քանզի հանրաքվեի քարոզի համար օրենքը սահմանում է 100 մլն դրամի վերին շեմ, իսկ հավաքվել էր դրա առավել քան կրկնակին: Իրավագետները մեծաքանակ ապօրինություններ են այդտեղ տեսնում, բայց մեր ֆյուրերիկի համար օրենքն ի՞նչ է, որ չխախտի, հո ավել հավաքված գումարը պետբյուջե չէի՞ն  մուծելու: Չնայած պետբյուջե գնացածն էլ աստղաբաշխական պարգեւատրումների եւ ինքնապարգեւատրումների տեսքով էլի վերադառնում է իրենց գրպանը...

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ՇՈՒՏՈՎ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼՈՒ «ՀԻՆ» ԿԱՇԱՌՔՆԵՐԻՆ

Ֆյուրերիկը ամեն պատեհ եւ անպատեհ առիթով իրեն պատռում է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի թեմաներով: Բայց արդյո՞ք  «հնից եկած» կաշառքները, «ատկատները» եւ այլ մեքենայությունները անցյալում են մնացել: Իհարկե, ոչ, եւ դա հայտնի է գործարարությամբ զբաղվող ամեն մի քաղաքացու: Սակայն մինչեւ 2018-ի իշխանազավթումը, հենց կաշառքներով էլ գործարարի գլխացավանքը հիմնականում սահմանափակվում էր: Կաշառքի օգնությամբ ինչ-ինչ հարցեր իրենց օգտին էին լուծում եւ ստանում որոշակի առավելություն, առաջ անցնում մրցակիցներից: Բայց հիմա... քայլասերվածների ամբողջ վերնախավը` Նիկոլի ու Աննայի գլխավորությամբ, զբաղված է մի գործընթացով, որն այլ կերպ, քան ռեկետ, դժվար է որակել: Հիմա փող ունեցողը մուծում է կատարում ոչ թե ինչ-որ առավելության հասնելու համար, այլ որպեսզի իրեն չոչնչացնեն հարկահանները, տարատեսակ իրավապահ եւ ստուգող կառույցները: Այսպես կոչված «կամավոր» մուծումները, մեղմ ասած, հեռու են կամավորությունից, եւ մամուլում արդեն կա տեղեկատվություն, որ «Դվին» հյուրանոցի դրամահավաքից խուսափած գործարարաների վրա կատաղորեն հարձակվել են հարկահանները` շտապ խոշոր խախտումներ հայտնաբերելու առաջադրանքով: Այսինքն` այն, ինչ կատարվում է, ոչնչով չի տարբերվում 100 տարի առաջ բոլշեւիկների կողմից կատարված կողոպուտից ու բռնագրավումներից: Առավել եւս, որ նույն քայլասերվածները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի անցկացնեն առանց մեղադրական դատավճռի գույք բռնագրավելու մասին օրենքը. մի օրենք, ուր ոչ թե պետք է ապացուցեն, որ այսինչ մարդու այսինչ ունեցվածքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերված, այլ ինքը պետք է ապացուցի, որ, կոպիտ ասած, ուղտ չէ: Իսկ ապացույցներ գնահատողները կառաջնորդվեն ոչ թե իրավական հստակ չափանիշներով, այլ հեղափոխական հոտառությամբ: Այլ քայլերն էլ վկայում են, որ նիկոլական խունտան ամեն ինչ անում է ֆինանսների նկատմամբ տոտալ եւ ոչնչով չսահմանափակվող վերահսկողություն վերցնելու համար: Նույն պետը Նիկոլից մշտապես ստանում է առաջադրանքներ` արագացնել գործընթացը, որով իսպառ պետք է վերացվի կանխիկ դրամաշրջանառությունը: Գումարած դրան, առաջ է մղվում բանկային գաղտնիքի մասին այնպիսի օրենք, որը վերացնում է այդ գաղտնիքը (ի դեպ, նախագահ Արմեն Սարգսյանը հենց այդ օրեննքն է ուղարկել ՍԴ` ստուգելու դրա սահմանադրականությունը), իսկ Ոստիկանությունը ՆԳՆ-ի վերածելու ծրագրերում նախատեսվում է բանկային հաշիվների մոնիթորինգը վերցնել ԿԲ-ից եւ փոխանցել ՆԳՆ-ին: Թե ինչ վտանգ է դա ներկայացնում ՀՀ քաղաքացիների ֆինանսական ազատության եւ ինքնիշխանության համար, կարծում ենք, ավելորդ է բացատրել: Ընդ որում` այդ վտանգը վերաբերում է ինչպես համեստ եկամտով ապրողներին, այնպես էլ լուրջ փողատերերին: Սակայն ի՞նչ ենք տեսնում փողատերերի պարագայում: Գնում եւ հնազանդորեն մուծվում են, թեեւ դա ոչ մի երաշխիք չի տալիս, որ մոտ ապագայում իրենց ունեցվածքը առանց դատավճռի չի բռնագրավվելու, իսկ բանկային հաշիվների գլխին կամայական փորձանքներ չեն բերվելու... Այստեղ մնում է զարմանալ, թե ինչ աստիճանի «Ցռան Վերգո» են նրանք, չէ՞ որ ֆինանսական շահերին, ֆինանսական ինքնուրույնությանը եւ ազատությանը սպառնացող այդպիսի պայմաններում նորմալ փողատերերը պետք է, որ մտածեին այդպիսի անկախատեսելի եւ քմահաճ ռիսկեր գեներացնող վարչախմբին իշխանությունից զրկելու մասին, այլ ոչ թե ընկնեին փրկագին վճարելու շրջապտույտի մեջ: Ի դեպ, ճակատագրի հեգնանքով «այո»-ի քարոզչությունը ֆինանսավորող փողատերերը հենց իրենք իրենց գլխին են փորձանք բերելու, քանզի, եթե ֆյուրերիկին հաջողվի զավթել նաեւ Սահմանադրական դատարանը, ապա էլ ոչ մի տեղ չի մնա, ուր հնարավոր լինի դիմել` ընդդեմ հակասահմանադրական, մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտք սրբելու փալաս դարձնող «օրենքների»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԵՐԺԵՑԻՆ ԽՈՒՆՏԱՅԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿԸ

Ի տարբերություն փողատերերի, անհամեմատ ավելի արժանապատիվ եւ հեռատես վարք դրսեւորեցին ՍԴ դատավորները` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Կաշառքային կենսաթոշակի «օրենքով» նախանշված փետրվարի 27-ն անցավ, սակայն այդ յոթ դատավորներից եւ ոչ ոք հրաժարականի դիմում չներկայացրեց: Փաստաբան Երվանդ Վարոսյանի դիպուկ բնորոշմամբ` նրանք մերժեցին իշխանության անպարկեշտ առաջարկությունը եւ դրսեւորեցին իրենց այնպես, ինչպես պետք է դրսեւորի դատական իշխանության անկախության պաշտպանը: Բոլորը փնտրում են անկաշառ պաշտոնյաներ, մինչդեռ հեռու փնտրել պետք չէ` հենց այդ յոթ դատավորները անկաշառության օրինակ են: Իսկ դա նշանակում է, որ ՍԴ հարցը լուծելու համար ֆյուրերիկի եւ քայլասերվածների զինանոցում մնացել են բացառապես բոլշեւիկյան ավազակային, բացարձակ հակաօրինական մեթոդները: Արդեն միջազգային հեղինակավոր կառույցների եւ ազդեցիկ տերությունների ղեկավարների լեզուների վրա կոշտուկներ ստացան` Նիկոլին եւ թիմակիցներին մատնացույց անելով նախաձեռնած գործընթացի ապօրինությունը եւ դրանում կամավորության սկզբունքի իսպառ բացակայությունը: Բայց միեւնույնն է, նման է, որ քայլասերվածները իրենց հիմնական հույսը դրել են հանրաքվեի «թվանկարչության» վրա: Իսկ այժմ էլ հնարավորինս արագ կերպով ձգտում են ինչքան հնարավոր է շատ «թավշյա» կողոպուտ անել, քանի դեռ դա հնարավոր է: Մինչեւ գա փախեփախի ժամանակը:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՍՐԱՆՑ ՆՈՒՅՆԻՍԿ «ԱՅՈ»-Ի ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է ՖԵՅՔ

Այն, որ լրատվական դաշտում հարկատուի փողերը ծախսվում են «ֆեյքերի ֆաբրիկաների» վրա, իսկ ադրբեջանաթուրքական քարոզչության գրոհները ետ մղելու վրա թքած ունեն, նորություն չէ: «Ֆեյք» բառը վաղուց է դարձել այս իշխանության հոմանիշը: Սակայն ամեն ինչը «ֆեյքելու» սրանց ունակությունը այնքան մեծ է, որ նույնիսկ ամենավառ երեւակայություն ունեցող մարդու գլխում չի տեղավորվում: Այսպես, երբ հայտարարվեց մրցույթ` համապատասխան երեք, երկու եւ մեկ միլիոն մրցանակներով «Այո»-ի լոգոյի համար, ոչ ոք չէր պատկերացնի, որ կստացվի այդ աստիճանի պարզունակ ու անհարմար բան: Իհարկե, միանգամից բոլորի աչքին զարնեց այդ լոգոյի վերին աստիճանի, կացնային պրիմիտիվիզմը: Բացի այդ, Ֆեյսբուքում քաղաքացիները նաեւ ծաղրում էին այն հանգամանքը, որ այդ լոգոյի հայելիական պատկերը կարդացվում է որպես վատ վերջաբան նշանակող ռուսական ոչ ցենզուրայի բառի սեղմագրություն: Բայց իրականությունը լրիվ աներեւակայելի բան եղավ: Պարզվեց, որ դա հասարակ գրագողություն է 1991-ին ՀՀՇ-ականների կողմից անկախության հանրաքվեի համար մշակված «այո» պաստառից: Ու հիմա զբաղված են հեղինակների «իրավահաջորդներին» փնտրելով, որպեսզի նրանց մեջ կիսվի այդ չարաբաստիկ 3 մլն դրամը: Իհարկե, հնարավոր է, որ այդ տարբերակը մրցույթի ներկայացրած կասկածահարույց ՍՊԸ-ն որոշեց մինչեւ վերջ «քցելու» տարբերակով գնալ` քայլասերվածների վրա «նաղդելով» 1991-ի փոշոտ արխիվից հանած հակագեղագիտական տառերը եւ, ըստ էության, թափելով զրոյական ջանք: Բայց չպետք է բացառել եւ ցինիկ եւ պիղծ նենգամտությունը: Այդպիսի զուգահեռներով, փաստորեն, նաեւ պղծվում է 1991-ի սեպտեմբերի 21-ը... Ճիշտ է, 1991-ի իրավիճակին էլ ՀՀՇ-ական պաստառը, մեղմ ասած, չէր համապատասխանում, քանզի պատկերում էր նաեւ պատռվող շղթայի պես գրված «CCCP» տառերը, մինչդեռ ինքը` հանրաքվեն, կազմակերպվել էր ԽՍՀՄ օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, Հայաստանի Հանրապետությունն էլ դարձավ Խորհրդային Հայաստանի իրավաժառանգ: Բայց ինչպես այն ժամանակ ՀՀՇ-ն` իրենց Լեւոն Ակոպիչով հանդերձ, բացի քանդելուց այլ բանի մասին մտածել չէին կարողանում, հիմա էլ Լեւոնի հոգեզավակ Նիկոլի գլխավորած քայլասերվածները լրիվ նույն հեղափոխական քանդարարության տրամաբանությամբ են գործում: Միայն քանդել, փակել, վերացնել գիտեն, ու հավանաբար հիմա էլ ուզում են քանդել հայոց պետականությունը որպես այդպիսին: Եթե Սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը այդքան շատ են ոտնահարել, ապա հետդարձի բոլոր ճանապարհները փակ են: Ու մնում է ինչ-որ ձեւով կատարել անդրազգային տիկնիկավարների առաջադրանքները, որպեսզի վերջինները թույլ տան կողոպտածով հանդերձ «թռնել» երկրից, ուր բացի ծանրագույն քրեական պատասխանատվությունից քայլասերվածներն այլ հեռանկար չունեն:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА