o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է թաքցնում «Վիոլեա ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը

27.02.2020 17:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է թաքցնում «Վիոլեա ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը

Iravunk.com-ի տեղեկություններով «Վիոլեա ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր «Երևան ջուր» ՓԲԸ-ի տնօրենը, ընկերությանը կից, դեռեւս այն տարիներից հիմնեց «Հորիզոն» ՍՊԸ-ն, եւ ինչ-ինչ գործարքներ է սկսել իրականացնել:  Տնօրենը և ընկերության մի շարք պաշտոնյաներ  «Երևան ջուր» ՓԲԸ-ի անունից պատվերներ են ձեւակերպել ուղարկելով «Հորիզոն» ՍՊԸ-ին, որն էլ իրականացրել է այդ պատվերները: Այսինքն ինչպես ժողովուրդն է ասումՙ աջ ձեռքով վերցրել եւ փոխանցել է ձախ ձեռքին:

 Iravunk.com-ը կապ հաստատեց տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ, հասկանալու համար, կա՞ արդյոք նման բան, թե ոչ: Հարցը լսելուն պես Գ. Գրիգորյանը բավականին արհամարհական տոնով պատասխանեց,  նշելով, որ ինքը ասելու և բացատրելու բան չունի որևէ մեկին, և ինչ որ մեկնաբանություն տալ չի կարող հեռախոսով:

Եթե պարոն Գրիգորյանը բացատրելու, մեկնաբանելու որեւէ բան չունի, ապա Iravunk.com-ը կանդրադառնա վերոնշյալ առեղծվածին եւ որոշ մանրամասներ կներկայացնի առաջիկայում: 

Հայկ Գեւորգյան

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА