o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առժամանակ խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելելուց

27.02.2020 13:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առժամանակ խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելելուց

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Հորդորում ենք կառավարությանը և պարետատանը՝ անձնական տվյալների պաշտպանության օրենքի վերաբերյալ մի շարք մանրամասներ պատշաճ իրազեկել քաղաքացիներին. հայտարարություն

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА