o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտին.«Ռուսաստանը մարել է նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների պարտքերը»

27.02.2020 11:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտին.«Ռուսաստանը մարել է նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների պարտքերը»

Լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը՝ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել վճարել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերն արտասահմանում ակտիվների դիմաց, բայց ոչ բոլոր պետություններն են դրանք փոխանցել ՌԴ-ին, գրում է ria.ru-ն:

Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է մասնակցելու միասնական աղոթքին

ՌԴ նախագահը նման հայտարարություն է արել Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով երկրի մայր օրենքում դրույթի ամրագրման առաջարկը, ըստ որի Ռուսաստանը ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության իրավահաջորդն է:

Պուտինի խոսքով՝ միայն Ուկրաինայի համար Ռուսաստանը 16 մլրդ պարտք է վճարել։ 

Նշվում է, որ աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջարկել են Սահմանադրությունում նշել վճարված պարտքերի գումարները, սակայն Ռուսաստանի ղեկավարն այդ առաջարկին դեմ է հանդես եկել:

«Դա արձանագրելու կարիք չկա»,- ասել է Պուտինը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА