o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները փաստացի ներքաշում են ԿԸՀ-ին ԱՅՈ-ի քարոզարշավի մեջ

26.02.2020 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունները փաստացի ներքաշում են ԿԸՀ-ին ԱՅՈ-ի քարոզարշավի մեջ

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը: Ավելի ՈՉ նախաձեռնության ղեկավար Ռուբեն Մելիքյանը այսօր նշել է, որ. Հարկ է ընդգծել, որ համաձայն ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե»։

Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»

Iravunk.com-ը փորձեց կապ հաստատել ԱՅՈ-ի շտաբի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ, պարզելու, թե ովքե՞ր են եղել այն մարդիկ, բիզնեսմենները, ովքեր խոշոր չափի գումարներ են փոխանցել: Ալեքսանյանի խոսքով՝ ավելի ճիշտ կլինի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և այդ ամենի մասին տեղեկանալ հենց ԿԸՀ-ից: Սակայն թե ինչ կապ ունի ԿԸՀ-ն գործող իշխանությունների կողմից կազմակերպված դրամահավաքի հետ, Irvaunk.com-ը այդպես էլ չհասկացավ եւ պատասխան էլ չստացավ զրուցակցից: Առնվազն տարօրինակ է, երբ իշխանությունները փաստացի ներքաշում են ԿԸՀ-ին ԱՅՈ-ի քարոզարշավի մեջ: Էլ չենք ասում, որ ըստ էության քարն ուրիշի բոստանը նետելը դա ընդամենը խուսափողական պատասխան է:

ՀԳ. Ահա, թե ինչ թափանցիկությամբ են աշխատում իշխանությունները, ժող ջանից թաքցնելով իրական պատկերը եւ վերջիններիցս գումարներ խնդրելով, չեն ցանկանում հաշվետու լինել նրանց

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА