o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի աջակիցների շարքում էր նաև նրա` անվտանգության 2-րդ բաժնի նախկին պետ Հրահատ Հարությունյանը

26.02.2020 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանի աջակիցների շարքում էր նաև նրա` անվտանգության 2-րդ բաժնի նախկին պետ Հրահատ Հարությունյանը

Հին ընկերները չեն դավաճանում: Երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական 1-ին նիստը, որի առթիվ Սերժ Սարգսյանին աջակցելու նպատակով դատարանի բակում էին հավաքվել 3 հազարից ավել մարդ, որոնց շարքերում էին նաև Սերժ Սարգսյանի հավատարիմ հին ընկերները, ծանոթներն ու բարեկամները: Դատարանի առջև էր նաև Սերժ Սարգսյանի անվտանգության 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Հրահատ Հարությունյանը և նրա փեսան՝ Կարեն Պետրոսյանը:

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

Մարդիկ հասկանում են և չեն կարող մոռանալ Սերժ Սարգսյանի ներդրումը մեր երկու պետությունների համար: Նրանք չեն կարող ուրանալ, քանզի դա արդեն իսկ գրված է պատմության մեջ:

Իշխանությանը մնում է հասկանալ, որ նրանք այլևս չունեն այն վստահությունը, և նրանց դիմաց կանգնած է պատերազմով անցած, ուժեղ, հանուն գաղափարի նվիրված ընդդիմության առաջնորդ, որի միակ առաքելությունը  եղել է Արցախի և Հայաստանի անվտանգությունը, իսկ նրա կողքը կանգնած է գաղափարով շարժվող մարդկանց բազմություն, որը ցույց տվեց, որ մինչև վերջ կանգնած է մեր երկու պետությունների անվտանգության երաշխավորի կողքին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА