o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փղերի երկար ուղին». Հարգանքի ու փոխըմբռնման ազդակ` Ռուսական թատրոնում

26.02.2020 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Փղերի երկար ուղին». Հարգանքի ու փոխըմբռնման ազդակ` Ռուսական թատրոնում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում արդեն իր ուրույն տեղն ունի իտալացի դրամատուրգ Գասպարե Դորիի` «Փղերի երկար ուղին» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը: Բեմադրության հեղինակ, թատրոնի դերասան ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ թերեւս 8 տարի է, ինչ ցանկանում է բեմադրել այն, սակայն պահը հասունացել է այսօր, երբ արդեն անհանդուրժողականությունն է ամենուր գլուխ բարձրացրել: Թեպետ, շեշտեց. «Ընդհանրապես, «մեսիջներ» հղելու առաքելություն ինձ վրա չեմ վերցնում, ամեն մարդ իր «մեսիջները» կստանա, բայց եթե այս ներկայացումից հետո մի քանի մարդ, թեկուզ ավելի հանդուրժող ու հարգող լինի, ես ինձ լավ կզգամ, կհամարեմ, որ ինչ-որ բան տվել է ներկայացումը»:

«Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել

Պիեսը պատմում է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց հետ այս կյանքում եւ, հավանաբար, դրանից հետո: Պիեսը խոսում է հարգանքի, համբերության, փոխըմբռնման մասին: Սա հոգեբանական դրամա է, չնայած այն կարելի է ինչպես դետեկտիվ պատմություն, այնպես էլ սենսացիա անվանել: Բեմում կան երկու տարբեր դրվագներ, որոնք առաջին հայացքից թվում են, որ կապված չեն միմյանց հետ, բայց հետո նրանց կապն ակնհայտ է դառնում: Հերոսները, ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ կյանքից հետո, փորձում են դուրս գալ ծուղակից, որն իրենց ընծայել է ոչ միայն կյանքը, այլ նաեւ մահը: Փղերին սիրող հերոսներից մեկը ասում է. «Փղերը առանձնանում են բարությամբ եւ իմաստությամբ: Նրանք հիանալի են զգում ինչպես թիմում, այնպես էլ մենության մեջ: Փղերի խումբը նախիր չէ, այլ ավելին է: Այն նման է փոքր համայնքի: Եվ մի օր նրանք հեռանում են` թողնելով իրենց տարածքը: Եվ ոչ ոք չգիտի, թե ուր են գնում: Ոչ ոք չգիտի, թե ինչու են նրանք նման որոշում կայացրել: Ոչ ոք չգիտի նրանց նպատակը»,- այդպիսին են նաեւ մարդիկ: «Փղերի երկար ուղին» փաստորեն դարձել է Մ. Խաչատրյանի բեմադրական դեբյուտը` մեծ թատրոնում. «Պիեսը կարդացել էի ու երկար ժամանակ գլխումս լավ ու վատ իմաստով ինձ տանջում էր, եւ որոշեցի «ազատվել» իրենից»:

Քանի դեռ ՀՀ-ում պաշտոններ են զբաղեցնում ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչներ, նոր լարվածություն կստեղծի. Սիմոնյան

Ներկայացման մեջ զբաղված դերասանուհի ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ էլ մտաբերեց. «Այս պիեսի մասին Մանվելը դեռ 8 տարի առաջ էր խոսում, այդքան ժամանակ իրեն տանջում էր, նա շարունակ խոսում էր: Մենք նույնիսկ մտածում էինք որտեղ բեմադրենք, կամ` հայերեն, թե ռուսերեն բեմադրենք: Այդպես մի ամառային գեղեցիկ օր Մանվելն ինձ ուղարկեց պիեսն ու ասաց` «Խնդրում եմ կարդա»: Իսկ երբ Մանվելն ինձ ինչ-որ բան է ասում կարդա, արդեն նշանակում է, որ դու պիտի խաղաս: Միանգամից, առանց վարանելու տվել եմ իմ համաձայնությունը, իմանալով, որ ընկերոջս ռեժիսորական դեբյուտն է` մեծ թատրոնում, իսկ նա իմ լավագույն ու միակ ընկերն է թատրոնում: Շատ կարեւոր է թատրոնում գտնել քո  «մարդը», որի հետ կշարունակես ստեղծագործական ճանապարհը»,- ասաց դերասանուհին ու մտաբերեց արդեն ներկայացման ստեղծման փուլերը. «Բեմադրական գործընթացը` չիտկաները վեր էր ածվում վերլուծությունների, նույնիսկ` հասանք բուդիզմին, հետ վերադարձանք: Կարելի է ասել` փորփրել ենք այս պիեսը»,- ծիծաղելով ասաց դերասանուհին, ում լրացնելով Մանվել Խաչատրյանը, շեշտեց. «Իսկ դա արդեն դրամատուրգի հաղթանակն է, ուժն է, որ մենք կարողացել ենք այսքան խորանալ, եւ կարելի է ասել, «մեծանալ» այս գործի վրա: Ընդհանրապես, պետք է այնպիսի գործեր բեմադրել, որպեսզի աճես, հասունանաս ու կայանաս որպես դերասան եւ ռեժիսոր»:

Գործ ունենք թուրքական ռազմական ներկայության հետ` Երեւանից ոչ շատ հեռու. Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

Ըստ բեմադրիչի` այս ընթացքում արդեն հասցրել են մտերմանալ դրամատուրգի հետ, որը, ցավոք, դեռ չի տեսել ներկայացումը, բեմադրությանը ծանոթ է միայն հատվածական տեսագրություններով. «Այս բեմադրական պրոցեսում Գ. Դորին դարձավ մեր ընկերը, սկզբում փոխաբերական իմաստով, հետո ուղիղ, քանի որ մենք սկսեցինք իրեն քրքրել պիեսով, իսկ հետո նա դարձավ մեր բարեկամը»:

Լիլիա Մուկուչյանն ասում է, որ պիեսի հեղինակն ամեն ներկայացումից առաջ զանգահարում եւ հաջողություն է  մաղթում իրենց. «Իսկ դա հաճախ հանդիպող երեւույթ չէ, հավատացե՛ք, իտալացի ֆրանսաբնակ դրամատուրգ-փաստաբան, որը այսքան ոգեւորված կարող է լինել, որ փոքրիկ Հայաստանում` Երեւանում, բեմադրվել է իր գործը»:

«Փաստ». Հանրության դժգոհությունները և ընդդիմության ակտիվությունը տեսնելով՝ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ հավաքների անցկացման իրավունքը երկար ժամանակ սահմանափակվի

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА