o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2 դեռահասները Սարատովում ծրագրել են պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է

26.02.2020 14:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2 դեռահասները Սարատովում ծրագրել են պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է

Սարատովում բերման են ենթարկել 2 դեռահասի, որոնք ծրագրել են ուսումնական հաստատությունների  վրա հարձակումներ : Նրանք խոստովանել են, ոչ ծրագրել են մոտավորապես 40 մարդու սպանություն՝ վրեժխնդրությունից ելնելով:

Բելառուսը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանից օգնություն է խնդրել․ «Կոմերսանտ»

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունում մանրամասնել են, որ 2 անչափահասներն էլ ՌԴ քաղաքացիներ են՝ ծնված 2005 թվականին, նրանք գրանցված են սոցցանցերում եւ պրոպագանդում են զանգվածային սպանությունների գաղափարներ: Նրանց ձերբակալել են լքված մի տարածքում, որտեղ դեռահասները թաքցրել էին որսորդական հրացան

ՌԴ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, ո հարձակումների ժամանակ 2 դեռահասները նախատեսել են օգտագործել ոչ միայն հրազեն, այլեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնց պատրաստման եղանակները հայտնաբերել էին համացանցում: 

Սարատովի շրջանի քննչական ծառայությունը գործ է հարուցել՝ որոշակի խմբի կողմից, նախնական համաձայնությամբ մի քանի անձանց սպանության կազմակերպման հոդվածով:

ՌԴ ԱԱԾ-ն նաեւ հավելել է, որ նախորդ շաբաթ Կերչում կանխվել է ուսումնական հաստատություններում 2 ահաբեկչության կազմակերպումը: Այդ գործողության ընթացքում բերման ենթարկվածների թվում եւս 2 անչափահասներ կան: Նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ նյութեր՝ թիրախային խոցման մասնիկներով:

 Տեսանյութը այստեղ՝ https://radiosputnik.ria.ru/20200226/1565211719.htm

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА