o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում. «Իրավունք»

26.02.2020 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար: 

Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրե­րի, ավելորդ աղմուկից խուսափելու հա­մար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից:

ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են Կորոնավիրուսի պատճառով

Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը հա­մապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից: Այն­տեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, և որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հեր­քում ենք Ձեր կողմից մատնանշված լուրե­րը, դրանք չեն համապատասխանում իրա­կանությանը»:

Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը և՞ս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը՝ ըստ սահ­մանված կարգի և սահմանված ժամկետ­ներում կծանուցվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА