o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՐՔԵՐՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

26.02.2020 22:30 ՍՊՈՐՏ
ԿՐՔԵՐՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհրդի որոշմամբ, Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահին նվաճված 2 օլիմպիական ուղեգրերով ներկայացնելու են  77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը: Դա արդար է, հաշվի առնելով, որ հավաքականի երկու ուղեգրերը նվաճել էին հենց այս երկու մարզիկները՝ նախորդ տարի աշխարհի առաջնությունում իրենց ելույթների արդյունքում:

Արթուր Ալեքսանյանը չի ափսոսում, որ ոսկե մեդալը տվել է Կարեն Գիլոյանին (Տեսանյութ)

Հայ ըմբիշները առաջիկայում մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի, որտեղ կարող են նոր ուղեգրեր նվաճել: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է նաեւ մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը: Տոկիո-2020-ի ուղեգրի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ): Օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ըմբիշները: Ինչպես արդեն հայտնի է, 77 կգ քաշային կարգը վերջին մեկ տարում հատկապես դարձավ կռվախնձորային: Կարապետ Չալյան-Արսեն Ջուլֆալակյան դիմակայությունը վերածվել է անգամ թշնամանքի: Եվ մարզչական շտաբի որոշման հրապարակումից հետո Ջուլֆալակյանն իր դժգոհությունը հայտնեց՝ որոշումը որակելով ապօրինի. «Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ, եւ նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք: Տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով»: Ջուլֆալակյանը նաեւ նշել է. «Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է, եւ անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն եւ այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը»:

Արմեն Նազարյանը կպարգևատրվի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Իսկ հավաքականի մարզիչները բոլորովին այլ կարծիքի են: «Նախնական պայմանավորվածություն կար, որ 77 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի մասնակցի հարցը որոշվելու է հունվարին Նիցայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում, որին պետք է մասնակցեին ինչպես Կարապետ Չալյանը, այնպես էլ՝ Արսեն Ջուլֆալակյանը: Բայց Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվեց Նիցայի մրցաշարից: Մենք էլ մարզչական խորհրդով վերջնական որոշում կայացրինք, որ պետք է մեկնի այն ըմբիշը, որը նվաճել է այդ ուղեգիրը: Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի պատմության մեջ միշտ այդպես է եղել՝ ով նվաճել է ուղեգիրը, նա էլ մասնակցել է խաղերին: Բայց քանի որ կար այսպիսի լարված մթնոլորտ այս հարցի շուրջ, որոշեցինք հնարավորություն տալ նաեւ Արսեն Ջուլֆալակյանին, որպեսզի ընտրությունն արդար լինի: Արսեն Ջուլֆալակյանը պատճառաբանեց, որ այժմ լիարժեք պատրաստ չէ պայքարել Կարապետ Չալյանի հետ եւ չմեկնեց Նիցա: Փոխարենը՝ այդ նույն օրերին նա մասնակցեց Դանիայի մրցաշարին: Որոշումը կայացնելու հիմքը եղավ այն, որ Չալյանն ապահովել է ուղեգիրը, նա էլ կմասնակցի Տոկիո-2020-ին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ֆեդերացիան պե՞տք է այսքան շուտ անուններ տար, թե ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին, Էդուարդ Սահակյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը նշեցին, որ այլ երկրներում մի քաշային կարգերում պայքարում է 4-5 մարզիկ, որոնք իրար հավասարազոր են: Բացի այդ, մինչեւ վերջ չհայտնելով անունը, ըմբիշներին լարվածության մեջ պահելով, սխալ է: Դե իսկ Արսեն Ջուլֆալակյանը չի պատրաստվում լռել ու փորձելու է ամեն կերպ հասնել 77 կգ քաշային կարգի ուղեգրի խաղարկմանը: Բայց այստեղ մեկ պարզ հարց կա՝ իսկ ինչո՞ւ ինքդ ուղեգիր չես նվաճում եւ մեկնում Օլիմպիադայի, այլ փորձում ես ուրիշի նվաճածը խլել:

Ստամբուլ․ Լեւոն Աղասյանն ու Ալեքս Դոնիկյանը՝ մեդալակիրներ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА