o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ ՆԱԵՎ «ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼՈՒ» ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

26.02.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ ՆԱԵՎ  «ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼՈՒ» ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

«Իրավունքը» անդրադարձել էր հանրապետության եւ հատկապես՝ Երեւան քաղաքի ավերված ասֆալտի խնդրին: Այսպես, վերջին օրերին շարունակաբար խմբագրությունն ստանում է վարորդների ահազանգերը, համաձայն որոնց, թեեւ իշխանությունների հռչակած «աննախադեպ ասֆալտապատմանը», սակայն վիճակն այնպիսին է, ինչպես միշտ: Այսինքն, փոսերի եւ քանդված հատվածների պակաս չկա: Իսկ դա նշանակում է, որ որակական որեւէ փոփոխություն չկա: Կարճ ասած, որ ասֆալտապատումը եղել եւ մնում է լավագույն «լափամաններից» մեկը: Ինչո՞ւ է մայրաքաղաք Երեւանում ամեն քայլափոխի փոս եւ քարուքանդ ճանապարհ, այն դեպքում, երբ ասֆալտապատման մասին բարձրագոչ հայտարարություններ են անում քաղաքային չինովնիկները, փորձեցինք պարզել Երեւանի քաղաքապետարանից: Սակայն այստեղից ընդամենը արձագանքեցին՝ եղանակային պայմանների հետ կապված` ամեն գարնան նման իրավիճակ է լինում: Իսկ ահա մեր գրավոր հարցմանը տրվեց նման պատասխան. «Երեւանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման համար ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում հայտարարված մրցութային գործընթացն ավարտվել  է: Ներկայումս ընթանում է աշխատանքային պայմանագրերի կնքման փուլը, որի ավարտից հետո կհստակեցվի նաեւ 2020թ. նախատեսված` մայրաքաղաքի փողոցների ա/բ ծածկի վերանորոգման (համատարած եւ փոսային) աշխատանքների մեկնարկի  ժամանակացույցը: Իսկ մինչ այդ` ներկայումս կատարվում են եղանակային կտրուկ փոփոխությունների (տատանումների) պատճառով ա/բ ծածկի քայքայված հատվածներում առաջացած փոսերի  փոսալցման  աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում կսկսվեն փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները»:

Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում

Մենք ինչ ենք հարցնում, իրենք ինչ են պատասխանում: Թե ինչ եք անելու կամ այս պահին անում, ձեր գործն է: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է անցած տարի քաղաքն ասֆալտապատվել ինչպես միշտ՝ անորակ: Երկրորդը, այդ անորակությունը չի՞ նշանակում թալան, եւ որեւէ մեկը պատասխան տվե՞լ է: Թե չէ՝ մշակում ենք ծրագիր, կասֆալտապատենք: Որ ի՞նչ, գալիք տարի էլի քանդվի, եւ նոր փողե՞ր հատկացնեն մայրաքաղաքի գրպանից: Չնայած, ամենամեծ հարցը ոչ թե ներկայացվածն է, այլ՝ հետեւյալը. տեսնես հիմա Նիկոլը որտե՞ղ է ասֆալտ ճարելու, որ ամեն անցնող-դառնողի փռի դրա վրա:

Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА