o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.02.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի սիրտը Սահմանադրական դատարանի դատավորների միս է ուզում: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ կա «նաֆթալինոտ» քաղաքական գործիչ, ում «կանիբալիստական» ախորժակները նույնիսկ Նիկոլին են գերազանցում: Դա ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է: Անշեղորեն կատարելով այն կանոնը, որ որտեղ ՀԱԿ, այնտեղ..., նա ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Հայաստանում դատավորների մեծ մասը կոռումպացված է, նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել: Եթե լսես այդ ձախողակ գործչին, ապա կստացվի, որ դատավորները կատարյալ հրեշ են, դեմ են գնացել սեփական խղճին եւ ամբողջ օրը զբաղվել քաղաքական պատվեր կատարելով. «Նրանք բազմաթիվ անարդար դատական ակտեր են ընդունել: Այս մարդիկ օգտագործել են իրենց պաշտոնները, իրավունքներ են յուրացրել: Անհրաժեշտ է մեծ զտում անցկացնել: Նախ, անհրաժեշտ է կիրառել քրեական հետապնդման մեխանիզմը, այնուհետեւ նաեւ` կարգապահական պատասխանատվություն»: Երեւի թե Զուրաբյանը չի բավարարվում Նիկոլի կողմից դատավորներին «վնգստացնելու» գործընթացով:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ պատանի նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆՆ էլ ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել իրենց նախաձեռնած դատաիրավական բարեփոխումներին: Զարմանքով արձանագրելով, որ հավանության մասին պնդումը, թերեւս, նույնքան հավաստի է, որքան պարոն Բադասյանի սկոլիոզը, այնուամենայնիվ, անդրադառնանք այդ բարեփոխում կոչեցյալների այլ զարմանալի դրվագների: Ահա այսպիսի նորություն` Հայաստանում դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ հանձնեն: Եվ Բադասյանի խոսքովհոգեբանական թեստավորումը նոր օրենքի պահանջն է, սակայն էլեկտրոնային հարթակը դեռ պետք է մշակվի: Եվ ամենակարեւորը` մատնանշվեց, որ նվազագույն տարիքը 28-ից կիջեցվի` մինչեւ 25: Ցնծացեք, ազատ եւ հպարտ քաղաքացիներ, ձեզ դատելու են բառիս բուն իմաստով` դեղնակտուցները:

ԶԱՐՄԱՆՔ

Իզուր տեղը չէ, որ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ մշտապես այցելում է Նիկոլին վերջինիս մղձավանջային երազներում: Վերջին դատական նիստին էլ նա զարմանալի սառնասրտությամբ մի փոքրիկ իրավական «լիկբեզ» կարդաց, մասնավորապես արտակարգ դրության եւ ոստիկանության հարցերով. «Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում: Նա օրինակ բերեց հավաքների անցկացման սահմանափակումը: Ենթադրում եմ, որ նկատի ունի իմ կարգադրությունը, որով արտակարգ դրություն եւ սահմանափակումներ են մտցվել: Սակայն սահմանափակումները տարածվել են միայն Երեւանի վրա, ինչպես եւ մյուս բոլոր սահմանափակումները: Հարց է առաջանում` կարելի՞ է արդյոք երկրում, որտեղ հազարավոր համայնքներ կան, մեկ համայնքում սահմանափակումները սահմանադրական նորմերի խախտում համարել: Կարծում եմ` պատասխանը պարզ է: Եվ երկրորդ` Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը ենթարկվել է նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: Այժմ ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նախագահը նման լիազորություններ այն ժամանակ չուներ: Ծանոթացեք Սահմանադրությանը»: Պատկերացնո՞ւմ եք, մարդը խորհուրդ է տալիս Սահմանադրություն կարդալ, իսկ այդ գիրքը, երեւի թե, նիկոլականների համար ամենաատելին է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА