o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

26.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնարկը տեղի ունեցավ աջակիցների շատ տպավորիչ բազմության ներկայությամբ: Ըստ էության, Սերժ Սարգսյանին դատարանի մոտ դիմավորելու ակցիան եղավ ինչ-որ տեղ նաեւ ազգային-պահպանողական ուժերի հզորության եւ կազմակերպվածության ստուգատես: Ու հարկ է նշել, որ այդտեղ եկել էին ավելի շատ մարդիկ, քան Նիկոլն անցյալ տարի կարողացել էր հանել դատարանները շրջափակելու համար:

ԵՐԲ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

 

ԻՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ

Ամսաթվային «զուգադիպությունների»  պատահականությանը արդեն չի հավատում գործնականում ոչ մի լուրջ գործիչ: Եթե դա համատեղվում է զորավար Անդրանիկի ծննդյան եւ Խոջալուի ազատագրական օպերացիայի տարեդարձերի հետ, ապա դա միանշանակ խորհրդանշական մեծ դեր ունի: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն իսկ նշում է, որ այդ ամենի թիկունքում երեւում է ստվերային կարգավորող ձեռք, եւ նա այդ դիտարկումն արեց ի պատասխան այն հարցի, թե ինչու Սերժ Սարգսյանը իր համառոտ խոսքում շեշտեց Արցախը, եւ ինչու 3-րդ նախագահի աջակիցները եկել էին «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» կարգախոսներով, որոնք Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի մեկ նախադասությունն է: Ի դեպ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը մատնանշում է. «Հայր Ալիեւը կյանքում չէր էլ կարող մտածել, որ դրանից 28 տարի անց Հայաստանում ինչ-որ ղեկավարի մտքով կանցներ Խոջալուի ազատագրման հիմնական պատասխանատուներից երկուսին` մեկին բանտարկել, մյուսին` ծիծաղելի գործով դատական նիստ նշանակել: Նման բան պատմության մեջ հայտնի չէ, բայց Նիկոլը դա էլ արեց»: Դավաճանական գործընթացի մասին գրեթե ուղիղ տեքստով ակնարկում է եւ քաղաքագետ Միհրան Հակոբյանը. «Որպես պատմաբան` կարող եմ նաեւ կանխատեսել անխուսափելի ապագան: Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է: Այս տեսարանը դրա մասին է խոսում: Նստելու որոշումը Հայաստանի ներկայիս ղեկավարը եւ վաղվա «նախկին իշխանությունը» հենց այսօր կայացրեց` այս տեսարանը ստեղծելով: Ապագայի անխուսափելի պատմությունը սկսեց գրել Նիկոլ Փաշինյանն իր իսկ ձեռքով հենց այսօր: Անխուսափելիորեն, կրկնում եմ` անխուսափելիորեն բոլորն են նստելու` սկսած իրենից ու իր մերձավորներից, վերջացրած Ատելության կուսակցության պարագլուխներով ու նրանց մոտիկ-հարազատներով: Ու ոչ մեկը այս գործընթացը կանգնեցնել չի կարողանալու»:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` 1988-ից հետո թերեւս առաջին «բարձրախոսային» ելույթին, ապա այն հագեցած էր շեշտադրումներով: Նախ նա արձանագրեց, որ վախի մթնոլորտը հաջողութամբ կոտրվում է. «Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորերին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը: Ինչպես ասում են` «շառ ու փորձանքից հեռու»: Շատ-շատ շնորհակալ եմ»:

«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

Այնուհետ Սերժ Սարգսյանը սահուն անցում կատարեց դեպի Արցախի եւ անվտանգության խնդիրները. «Հաշվի առնելով, իրոք, եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից` ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով` չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ` Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր»:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Սա ենթադրել է տալիս, որ ՀՀ 3-րդ նախագահը բավարար տեղեկատվություն ունի, որ քայլասերված իշխանազավթիչների վարչախումբը Արցախի հարցում գործընթացները տանում է դեպի գործնականում ամեն ինչ հանձնելը, դեպի անսքող դավաճանություն: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դատավարություններին, գումարած դրան` Արցախի հերոս գեներալների դեմ իրականացվող հալածանքի եւ վարկաբեկման զազրելի արշավը, ապա պարզ է դառնում, որ քրգործերում գրվածը սոսկ պատրվակ է: Իսկ իրականում փորձ է կատարվում դատաստանի ենթարկել Արցախի հերոսներին, Արցախի հերոսամարտը որպես այդպիսին: Օրինակ, եթե իշխանության գլուխ լիներ Ադրբեջանի կամ Թուրքիայի ներկայացուցիչը, դրանից ավել ի՞նչ պետք է աներ, ինչը չեն անում քայլասերված թրաշամանուկները:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

ՆԻԿՈԼԸ ԿԿԱՏԱՐԻ՞ «ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ» ԽՈՍՏՈՒՄԸ

Իսկ այն, ինչ տեղի է ունենում իշխանական ճամբարում, այլ բան, քան դեպի վերջնական իշխանազավթում ուղղված մոլեգին, ինչ-որ տեղ հուսահատ ճիգեր, դժվար է ներկայացնել: Թեկուզեւ Նիկոլի վերջին մանիպուլյատիվ հայտարարությունը. «Եվ հարց. այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որեւէ իշխանություն` չունի ստացած ժողովրդից, եւ վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը: Չփոխել այս ինստիտուտը, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես», երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ» 408-ի անվադողներ, ու առաջ գնալ: Մենք այսօր պետք է մեր հայրենիքում իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ»: Անշուշտ, ասելով ժողովուրդ, Նիկոլը նկատի ունի գնալով ավելի փոքրացող ագրեսիվ, ուղեղն անջատած փոքրամասնությունը: Եվ բոլոր ջանքերն ուղղված են այդ փոքրամասնությունով ամբողջ հանրության վրա տպավորություն թողնելուն, իբր իրենք բացարձակ եւ անպարտելի մեծամասնություն են: Դրան են ուղղված բոլոր ջանքերը: Զորօրինակ, «Նեզավիսիմայա գազետան», որը ավանդաբար Խոջալուի հարցում հանդես էր գալիս հայամետ դիրքերից, հիմա շուռ եկավ 180 աստիճանով, սակայն Օրբելու փողոցում գտնվող հայտնի ֆեյքաբուծարանը, որը մեկ տարվա մեջ առավել քան 1,5 մլն դոլար է ստացել, այդ ուղղությամբ մատը մատին չի խփում: Նրանց միակ ջանքն է հարկատուի փողերով նույն հարկատուի բերանը փակելը, վախեցնելն ու հայհոյելը, իսկ «Նեզավիսիմայա գազետային» պատասխանելու գործը կիսատ-պռատ (ինչպիսի սյուռեալիզմ), տրվել է  «Ազատություն» ռադիոկայանին: Հետաքրքրական է եւ «Դվին» հյուրանոցում «այո»-ի քարոզարշավի պարտադիր-կամավոր նվիրատվությունների կազմակերպումը: Իշխանական պատգամավորները փաստացի չեն էլ թաքցնում, որ իրենց վրա «պլան» է դրվել, բերել յուրաքանչուրը մի քանի նվիրատուի, իսկ ով չի կարողանում, ապա սեփական գրպանից պետք է դա անի...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Ինչեւէ, սակայն առավել հետաքրքրական է Նիկոլի հետեւյալ հայտարարությունը. «Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը եւ մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետեւ դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»: Հիմա ով կհավատա այս հերթական ծաղկավոր ստին: Զորօրինակ, 2018-ին Նիկոլն անձամբ կոչ էր արել ամբոխին, իրեն Հանրապետության հրապարակում կախաղան բարձրացնել, եթե հանկարծ ինքը կոռումպացվի...

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

Իսկ այն, որ առանց մասշտաբային կեղծիքների հնարավոր չէ ստանալ 650 հազար «այո», քանի որ հնարավոր չէ երբեք, ակնհայտ է գործնականում բոլոր տեսակետներից: Չկա «ոչ»-ի այն քաղաքական ճամբարը, որին հնարավոր լինի հռչակել չարանենգ թշնամի եւ մոբիլիզացնել ամբոխին, իսկ «ոչ»-ի` Ռուբեն Մելիքյանի գլխավորած իրավաբանների թիմին 5000-ական դրամներ բաժանելու մերկապարանոց զրպարտությունը կպցնելը այնքան ծիծաղաշարժ է, որ անգամ «անգրագետ պողոսները» դրան չեն հավատում: Իսկ բոյկոտի կողմնակիցները քաղաքական առումով շատ տպավորիչ են: Բոյկոտում են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, բոյկոտում է Սերժ Սարգսյանի փաստացի լիդերությամբ ազգային պահպանողական ճամբարը, բոյկոտում են խորհրդարանական ընդդիմադիրները: Բոյկոտում են անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կոմունիստները... Եվ այդ բոյկոտը շատ լավ աշխատում է որպես յուրահատուկ քաղաքական «այկիդո», ու նիկոլասորոսականների օգտագործած ռեսուրսը ավերածություններ է գործում հենց իշխող ճամբարում: Եվ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը իրավացի է` մատնանշելով. «Հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»: Ազատամարտի դատաստանը տապալվելու է, փոխարենը անխուսափելիորեն պատասխան են տալու ազգադավ ուժերը:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА