o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի փաստաբան․ Դատահաշվապահական փորձաքննություն պետք է իրականացվի և մի շարք հանգամանքեր պետք է պարզվեն

25.02.2020 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերժ Սարգսյանի փաստաբան․ Դատահաշվապահական փորձաքննություն պետք է իրականացվի և մի շարք հանգամանքեր պետք է պարզվեն

Դատահաշվապահական փորձաքննություն պետք է իրականացվի և մի շարք հանգամանքեր պետք է պարզվեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։ 

Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու նախագահ Սարգսյանի որոշումը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխան է պահանջում

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենք ապացուցելու են, ամեն դատական նիստին ցույց են տալու, որ հարուցված քրեական գործը շինծու է։

«Ես դատական նիստի ընթացքում խոսում էի մի հանգամանքի մասին, որ նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ մի հանգամանքի, որ ըստ քրեական գործի՝ նախաքննական և քննչական մարմինները չեն նկատել, որ այդ կազմակերպությունը դիզելային վառելիքը գնել է 430 դրամով, տասնյակ տոննաներով , և սկսել է վաճառել 330-340 դրամներով։ Մենք այստեղ ասում ենք, որ դատահաշվապահական փորձաքննություն պետք է իրականացվի և մի շարք հանգամանքեր պետք է պարզվեն, որ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով դիզելային վառելիք մատակարեր այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440-460 դրամով։ Ես հենց խոսում եմ Մաքս հուր ընկերության մասին»։

Փաստաբանն Մակինյանն ասաց, որ իրենք հարցում են ուղարկել նաև ՊԵԿ պարզելու՝ դիզվառելիքի քանակի, ինքնարժեքի, ձեռքբերման, իրացման մասին, սակայն ՊԵԿ-ից հայտնել են, որ տեղեկատվությունը առևտրային գաղտնիք է պարունակում։

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 26-ին ժամը 15։ 30-ին։ 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ  Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА