o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց

25.02.2020 16:39 ԻՐԱՎՈՒՆՔ
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում  կանխել են  ընդհանուր շուրջ 46 կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարտի 28-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք

Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված  տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:

Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց:

Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА