o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում ամեն ինչի համար ֆինանսներ ճարվում է, իրական մշակույթի համար` ոչ». Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

25.02.2020 22:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Հայաստանում ամեն ինչի համար ֆինանսներ ճարվում է, իրական մշակույթի համար` ոչ». Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

Թեպետ 2019-ը հայտարարված էր կոմիտասյան, սակայն մինչեւ տարեվերջ Կոմիտաս վարդապետի 150-ամյակն այդպես էլ պատշաճ ձեւով չնշանավորվեց: Թերեւս «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ «Ղողանջ հարսանեկան» ներկայացում-համերգով նշել են վարդապետի 150-ամյակը, սակայն, իր համար զարմանալիորեն, այն հանրային բնույթ չի կրել:

Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է. Արա Բաբլոյան (Տեսանյութ)

 

- Ներկայացումն անցյալ տարի էինք պատրաստել Կոմիտասի 150-ամյակին, ոչ թե շուքով չնշվեց, այլ` հավուր պատշաճի չլուսաբանվեց: Ցավոք, մեր ներկայացման նույն օրը տեղի ունեցած «Հուզանք ու զանգն» ավելի աղմուկ բարձրացրեց եւ ավելի շատ հանդիսատես ունեցավ, բայց ոչ այն իրականացնողների շնորհքով, այլ` լրատվական աշխարհի: Այն, ինչ 20 հոգի էին տեսել փողոցում, դարձավ 20 միլիոն մարդու քննարկման թեմա: Իսկ մեր ներկայացմանը 1000 հանդիսատես կար, որից 200-300-ը չէին հեռանում ու շարունակում էին կոմիտասյան երգերն ու պարերը երգել ու պարել: Երեկ կրկին այն ներկայացվեց հանրությանը: Կարծում եմ` այն ահռելի աշխատանքը, որն արվել է, պետք է ավելի շատ մարդկանց հասանելի լինի: Իրականում, ստեղծել ենք նոր ժանր, որը աշխարհում երեւի նախադեպը չունի, կոչվում է ազգագրության թատրոն, որտեղ ազգային երգ ու պարի հիմքի վրա թատերականացված գործողություն է` ազգային ավանդույթների, ավանդազրույցների, ժողովրդական խաղերի հիման վրա: Տարիների ընթացքում նմանատիպ մի քանի ներկայացումներ ունեցել ենք, առաջինը խաղացել ենք 2007 թվականին: Տարբեր ատյանների խոստումները, որ այն պետական թատրոն կդառնա, նոր աջակցություն կունենա, այդպես էլ մնացին խոսքերի մակարդակում, բայց մենք համառորեն շարունակում ենք ներկայացումներ անել: Այս ներկայացումն էլ 15 տարի մտածված, երազած ներկայացում էր, որի հիմքում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» երեք ղողանջներն են` Ղողանջ ուխտագնացության, Ղողանջ խաղկապի եւ Ղողանջ հարսանեկան: Այս ամենին, որպես սյուժե, խառնել ենք նաեւ Հայրիկ Մուրադյանի հուշերից Զաքարե եւ Հասինկո ավանդազրույցը` շատախի բարբառով, այդ ամենը շաղախել է հայտնի սցենարիստ Անահիտ Աղասարյանը: Ներկայացման ռեժիսորը Արթուր Սահակյանն է, բացի «Կարին» ավանդական երգի-պարի խմբից, ընդգրկված են 7 դերասան: Կոմիտասի մասին սեւակյան ասելիքով մեծ ներկայացում է:

ՀԹԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

 

«ԿՈՄԻՏԱՍԸ ՄԻԱՅՆ ՏԽՈՒՐ ԵՐԳ ՉԷ, ՈՐԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ ԵՆՔ»

- Ներկայացման նպատակը, ասելիքը ո՞րն է:

- Այդ ներկայացումով մենք մի կարեւոր առաքելություն ունեինք, որ Կոմիտասը 4000 երգի հետ զուգահեռ, ընդամենը 8 պար է գրառել, հետո գրել է` քանի որ չկա պարերի գրառման համակարգ, պարի գրառումը թողնենք ավելի լավ ժամանակների, եւ այդ 8 պարերից ոչ մեկը վերականգնված չէր: Մեկը վերականգնել էինք, 2-րդն էլ վերականգնեցինք: Այդ ներկայացման ժամանակ Կոմիտասի վերականգնված, գրառված, վերծանված, նաեւ  բազմաձայնած, մշակված երգերից բացի, վերականգնել եւ բեմ ենք բարձրացրել Կոմիտասի երկու գրառած պարերը: Բացի դրանից նաեւ Սրբուհի Լիսիցյանի գրառումներից բոլորովին նոր 3 պարեր, որոնցից մեկը կոչվում է «Սողոմոն»: Շատ հետաքրքիր եւ խորհրդավոր պար է «Սողոմոն» պարը: Այն երկու կարեւոր շաղկապ ուներ մեր ներկայացման հետ, մեկը, որ հարսանեկան պար էր եւ հարսանեկան ծեսի մեջ պետք էր, եւ մյուսը` եզակի պար է: Ես առնվազն 200-ից ավել պարեր գիտեմ եւ մի քանի հարյուր էլ գոնե տեսականորեն գիտեմ այդ պարերի մասին, բայց սրա գոյության մասին չգիտեի: Այն շուրջպար է, բայց մարդու դաստակը ազատ է, ամեն մեկը ձախ ձեռքով բռնում է մյուսի արմունկը, դաստակն ազատ է, իսկ աղջիկները պարում են մոմերով, տղաները` դաշույններով: Հարս ու թագավորի մոմերով պարը, որտեղ տղամարդ ու կին մոմերով են պարում, ուզեցինք վերականգնել այն, որ հայ տղամարդը միշտ զենքով պիտի լինի: Հայ տղամարդու տեսակը ասպետական տեսակն է, իսկ ասպետն առանց զենք պիտի չլինի երբեք, դրա համար խորհրդանշական է, որ տղամարդիկ դաշույնով են պարել: Ու երբ ինչ-որ մարդիկ ճամարտակում են, թե ոնց կարելի է հարսանիքներում Կոմիտասի տակ պարել, իմանան, որ Կոմիտասը միայն տխուր երգ չէ, որ ապրիլի 24-ին հնչեցնում ենք, եւ Կոմիտասը միայն հոգեւոր երգ չէ, այլ նաեւ հարսանեկան երգ էԱկնահարսանեկան շարքը` հարսին հագցնելը, տանից հանելը, այդ ամբողջը մի մշակույթ է, որը խորհրդային կարգերի քամահրանքով, ազգայինը փորձեցինք գցել աղբամանը եւ կեղծը հանել օրակարգ: Հայկական ժողովրդական պարողը մեկ շաբաթում կարող է սովորել վրացական, մոլդովական, ուկրաինական, բայց մեկ ամիս էլ չարչարվել ու մաքուր, բուն ազգային պարը չեն սովորի եւ հետո, բնականաբար, քամահրանքով կասեն` հա, լավ, այդ թրքոտ պարն ի՞նչ է, որ ես պարեմ:

«Գործարարին աջակցելն ու աշխատատեղերը պահպանելը, ուղղակի, փող բաժանել չէ»

 

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԳ, ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՄԵՌՆԵԼՈՒ»

- Առաջիկայում մեր մեծերին նվիրված ներկայացում-համերգ նախատեսվո՞ւմ է, թե դրա համար դեռ 15 տարի կպահանջվի:

- Ցավոք, Հայաստանում ամեն ինչի, նաեւ անհասկանալի մարդկանց մասին ֆիլմերի համար ֆինանսներ միշտ ճարվում են, բայց ոչ իրական մշակույթի: Այն մշակույթի, որը հանկարծ կարող է Եվրոպային, կամ չգիտեմ որ պետության որ իշխանիկի վայնասունը կբարձրացնի: Ցավալի է, որ մարդիկ, որոնք մշակութապես ունակ երեւույթ էին եւ կարող էին լուրջ մշակութային գանձեր ստեղծել, ուղղակի զրկված են լծակներից: Մշակույթը լուրջ ներդրումներ ու պետական մոտեցում է պահանջում, պետությունը պիտի խրախուսի այն մշակույթը, որը պետականակերտ է:

Հեռավար կրթության կազմակերպման գործում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը առաջամարտիկն է

- Պարոն Գինոսյան, այսօր նույնիսկ Մշակույթի նախարարություն չունենք, ի՞նչ պետականակերտ մշակույթի մասին է խոսքը:

- Չգիտեմ, մեզ` իշխանություններին մշակույթ պետք է, թե` ոչ, բայց, վստահ եմ, որ յուրաքանչյուր ազգ, առանց մշակույթ դատապարտված է մեռնելու: Մի երիտասարդ ասաց` «Ա՛յ, մենք եկանք, հիմա կստեղծենք մշակույթ, ու դուք կտեսնեք մշակույթը որն է»: Պիտի ասեմ, որ անկախության բոլոր տարիներին, անխտիր մինչեւ այսօր, հայ մշակույթի համար աննկարագրելի վատ տարիներ են, որովհետեւ հայկական մշակույթը, ազգային ինքնությունը, հոգեւոր արժեհամակարգը ուղղակի ամենավերջին վագոնում է, որը ինչ-որ մեկը փորձում է անընդհատ անջատել շոգեքարշից: Սակայն, միեւնույնն է, մենք ստեղծել ենք մշակույթ, եւ այդ ամենը, վստահ պատիվ կբերի միլիարդներ ծախսող Ադրբեջանի համար, հարյուրապատիկ բյուջե ունեցող Թուրքիայի համար: Պատահական չէ, որ ադրբեջանցի լրագրողը հայտարարում է, որ պատերազմը հայ զինվորը չի հաղթել, այլ Արամ Խաչատրյանը, Ալ. Թամանյանը: Այսինքն` մենք պարտվեցինք նրանց մտավոր եւ հոգեւոր պոտենցիալին: Այդպես ասողներին, որ մենք եկանք, կստեղծենք մշակույթ, ես այսպես պատասխանեցի, որ ձեզ թվում է մինչեւ ձեզ մշակույթ չկա՞ր, ասում է` ոչ, հիմա մենք կստեղծենք: Ով այդպես է մտածում, ողորմելի է, որովհետեւ 600 տարի պետականություն չունեցող ազգը երգում էր Կոմիտաս, Եկմալյան, Կարա Մուրզա, ուներ Բաշինջաղյան, Սուրենյանց, դուք ո՞վ եք, ա՛յ ողորմելիներ... Հայաստանը սկսվել է 301 թվականից, սա մոլագար քրիստոնյաների մոտեցումն է, իսկ մոլագար դաշնակցականների մոտեցումըՀայաստանը սկսում է 1918 թվականից, բոլշեւիկների համար` 1920 թվականից, ՀՀՇ- ականների համար` 1991 թվականից, ու մեկ էլ տեսնում ես ինչ-որ պաստառներ Հայաստանի անկախություն 28, 2-ը հասկանալի է, 8-ը` անհասկանալի: Այսինքն` Հայաստանը 2 տարեկան է: Ե՞վ, ինչքա՞ն պիտի մեռնենք ու հարություն առնենք, հերքենք մեզ...

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Գագիկ Գինոսյանի հետ հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք ստորև.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА