o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻԴԼԻԲՈՒՄ ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

25.02.2020 21:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻԴԼԻԲՈՒՄ ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Եվ այսպես, երեկվանից սիրիական Իդլիբում նորից նկատվեց մարտական գործողությունների թեժացում: Չնայած, թեժացումը կար դեռ անցած շաբաթվա կեսերից, երբ թուրքական զինուժի ուղղակի աջակցությամբ եւ մասնակցությամբ գրոհայինները փորձեցին ճեղքել կառավարական ուժերի դիրքերը: Ընդ որում, դա մասամբ հաջողվեց: Սակայն հաջորդեց ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունները, այդ թվում՝ ուղղված ուղղակիորեն հարձակման մեջ ներգրավված թուրքական զրահատեխնիկայի դեմ: Արդյունքում, հարձակումը դադարեց:

Բելառուսի հետ հակառուսական գազային քաղաքականություն մշակելը մեր շահերից չէր բխում. Արմեն Մանվելյան

Հենց դրանից հետո էր, որ Էրդողանը  նորից սկսեց խոսել, թե ինչ լավ եւ ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, եւ որ պետք է անպայման հանդիպել եռակողմ ձեւաչափով ¥ներառյալ Ռոհանին¤ եւ լուծում տալ Իդլիբի խնդրին: Ինչպես առիթ ունեցել էինք ենթադրություն հայտնել, այդ հանդիպումն ամենեւին էլ Մոսկվային պետք չէր, եւ երեկ վերսկսված սիրիական բանակի հարձակումը եկավ հուշելու, որ գոնե այս պահին դեռ օրակարգում չէ ոչ միայն Պուտին-Ռոհանի-Էրդողան, այլ նաեւ՝ Պուտին-Մակրոն-Մերկել-Էրդողան ձեւաչափով հանդիպում անցկացնելու թուրքական հերթական նախաձեռնությունը: Իդլիբի տարածաշրջանում երեկվա դրությամբ պատկերը հետեւյալն էր: Նախօրեին սկսված ռուսական ուժերի ինտենսիվ ավիացիոն գրոհներից հետո երեկ առավոտվանից սիրիական ուժերը Իդլիբի հարավային հատվածում մի քանի ուղղություններից վերսկսեցին հարձակումը: Այն բավականին հաջող էր, եւ կառավարական զորքերը կարողացան արագորեն ճեղքել պաշտպանական գոտին եւ վերահսկողություն սահմանել մոտ մեկ տասնյակի չափով բնակավայրերի նկատմամբ: Գրոհայինների գրեթե խուճապային փախուստը կանխելու համար թուրքական ուժերը սկսեցին արագ տեղաշարժ ճակատային հատվածի ուղղությամբ: Եվ այստեղ է, որ տեղի ունեցավ ամենաուշագրավ դրվագը: Այսպես, անգամ ռուսական որոշ մասնագիտացված աղբյուրներ փոխանցեցին. «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները կանգնեցրել են թուրքական ռազմական շարասյունը եւ թույլ չեն տվել մտնել Սիրիայի Իդլիբ նահանգի Ալ-Բաարա բնակավայրը: Թուրքական զորքերը օդային հարվածների պատճառով ստիպված են եղել լքել շրջանը: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման քարոզչական թեւը հաղորդում է ավիահարվածի հետեւանքով թուրք զինվորականների շրջանում որոշակի կորուստների մասին»:

Միշուստին. Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է

Այսպիսով, ինչքան էլ որ թուրքական եւ ռուսական դիվանագիտական աղբյուրները փորձում են ներկայացնել, որ թեեւ Իդլիբում երկու երկրներն ունեն որոշ հակասություններ, սակայն աշխատում են դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն իրողությունն այն է, որ ռուս-թուրքական ռազմական բախումները բավականին ինտենսիվ են դարձել: Իհարկե, կարելի է նաեւ ասվածից գալ հետեւության, որ ռուսական ավիացիան դեռ ընդամենը փորձում է կանխարգելիչ հարվածներով թույլ չտալ թուրքերին՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել գրոհային խմբավորումներին եւ դուրս չգալ սիրիական բանակի ակտիվ գործողությունների հատվածներ: Թուրքերն էլ իրենց հերթին են ակնհայտորեն փորձում ցույց տալ, թե ռուսական ուժերի հետ լուրջ ռազմական խնդիրներ դեռ չունեն, եւ տեղի ունեցածը պատերազմական իրավիճակից բխող անխուսափելի դրվագներ է: Միգուցե այդպես էլ կա, որ ռուսական եւ թուրքական ուժերը դեռ պաշտոնական հարթակում խուսափում են բախումներից խոսել, հաշվի առնելով, որ եթե այդ իրավիճակը պաշտոնական տեսք ստանա, ապա դրանից բխող լրջագույն սրացումներից պարզապես անհնար կլինի խուսափել: Սակայն սա իրավիճակի էությունը չի փոխում: Այն է. Մոսկվան ¥Դամասկսը, Թեհրանը¤ ցույց են տալիս, որ պատրաստ են ռազմական խնդիրը լուծել՝ անկախ այդ հատվածում թուրքական ուժերի գտնվել-չգտնվելու փաստից եւ պատրաստ են հարվածել, երբ թուրքերն ուղղակիորեն փորձում են խոչընդոտել: Իսկ ահա Անկարան էլ դեռ շարունակում է համառել, որ չի պատրաստվում Իդլիբում իր դիրքերը զիջել, անգամ ռուսների հետ բախման վտանգն աչքի առաջ ունենալով: Թե ինչ պատկեր կարձանագրի նման իրավիճակը Իդլիբում, կտեսնենք առաջիկա օրերին: Սակայն այս խնդիրն ավելի խորքային է, հաշվի առնելով, որ կա նաեւ այս հարցը. ռուս-թուրքական հարաբերությունները նման բուռն զարգացումների կարո՞ղ են հասնել նաեւ այն մյուս հատվածներում, որտեղ երկուսի շահերն այսքան ուղղակիորեն հակասում են: Իհարկե, եթե Իդլիբում հաջողվի Էրդողանի «քիթն այնպես տրորել», որ նա հետագայում շատ ավելի լուրջ մտածի նման բախումների մեջ մտնելուց առաջ, նշված հարցի պատասխանը կտա: Հակառակ դեպքում չմոռանանք, որ ռուս-թուրքական շահերը նույնքան խորքային բախման մեջ են նաեւ Հարավային Կովկասում, ընդ որում, մեր տարածաշրջանում եւս ուղղակի բախման մեջ մտնելու հնարավոր սցենարներ կան: Այդ թվում, չմոռանանք, որ ուս-թուրքական հնարավոր բախման հարմար թատերաբեմ է ինչպես Նախիջեւանի գոտին, որտեղ մի կողմից թուրքերը զգալի ուժեր են կենտրոնացրել, եւ մյուս կողմից ռուսներն ունեն Հայաստանի արեւմտյան սահմանները պաշտպանելու պարտավորություն: Նման թատերաբեմ է նաեւ Արցախը, որտեղ թեեւ ո՛չ թուրքերը, եւ ո՛չ էլ՝ ռուսները պայմանագրային պարտավորություններ չունեն, սակայն փոխարենը՝ ունեն սեփական շահեր, որն ամեն մի պայմանագրից էլ շատ ավելի կարեւոր է: Եվ ահա, իդլիբյան նոր սրացումներին զուգահեռ, թերեւս պատահական չեն այն խոսակցությունները, որ Թուրքիան կարող է փորձել, որպես ռուսներին Սիրիայից շեղող քայլ, սրացումներ մտցնել հայ-ադրբեջանական շփման գծում: Ընդ որում` այն, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում բավականին սուր ռազմական լարվածություն արձանագրվեց, չբացառենք, որ կարող է նման հնարավոր զարգացումների նախակարապետը լինել: Ամեն դեպքում, Էրդողանն ունի Ալիեւի հետ հանդիպելու պլաններ, որը սակայն ձգձգվում է, քանի որ Իլհամ Հեյդարովիչն այս օրերին «տանը» չէ: Ու հնարավոր է, որ ոչ պատահական. «խնդրանքները», որոնք կարող է նրան ներկայացնել Էրդողանը, եթե կատարվեն, ապա ՌԴ-ի հետ ծանր հակամարտություն են խոստանում: Եթե չկատարվեն, ապա ո՞ւր կմնա թուրք-ադրբեջանական «եղբայրությունը», երբ «փոքր» եղբայրը «մեծին» այս ծանր պահին չի օգնում: Բա որ «մեծն» էլ իր հերթին որոշի «փոքրին» չօգնել, ինչ կլինի: Այսինքն, քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունները լարվածության գագաթնակետին են, այս մի քանի օրերին Ալիեւի համար երեւի ավելի հարմար է խուսափել Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպումից: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ ռուս-թուրքական նման հակամարտությունը ոչ միայն էապես սրում է, այլ նաեւ միանգամայն անկանխատեսելի է դարձնում նաեւ մեր տարածաշրջանում զարգացումների հնարավոր սցենարները: Եվ այս իրավիճակի հանգուցալուծումը հենց իդլիբյան պատերազմն է:

YouTube-ը Ռուսաստանում մշտական արգելափակման վտանգի տակ է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА