o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ կարճ ժամանակահատվածում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ» (Տեսանյութ)

25.02.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շատ կարճ ժամանակահատվածում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ» (Տեսանյութ)

Ազգային ժողովը դեռ նախորդ տարի ընդունեց Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրվում է 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթեւեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար: Այս համակարգից դժգոհ են գրեթե բոլոր վարորդները, գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերներից մեկը նվիրեց այդ թեմային: Անդրադառնալով վերոնշյալին ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի  նախկին նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ հիշեցնում է, որ «հեղափոխությունը» շատ կենցաղային մակարդակի վրա տեղի ունեցավ, որտեղ դրոշակ էին դարձվել կարմիր գծերն, արագաչափերը, կոռուպցիան եւ այլն:

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Հիմա արագաչափերը կան ու ոչ միայն կան, այլեւ բարգավաճանում են ու շատանում: Կարմի գծերը որեւէ մեկը չջնջեց, մինչդեռ «հեղափոխականներն» ասում էին, որ մեր քաղաքում չպետք է որոշեն, թե որտեղ կանգնենք ու ինչքան փող տանք: Հետո պարզվեց, որ Կենտրոն թաղամասում որեւէ մեկը կայանելու համար պետք է ավելի շատ վճարի, որովհետեւ այն, կարծես թե, խցանումների առիթ է տալիս: Այնուհետեւ պարզվեց, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը, արագաչափերը ոչ միայն պետք են, այլ նաեւ օգուտ են, պարտադիր են, որպեսզի այդ վթարները կանխվեն, բայց վիճակագրությունը բերեցին, ու պարզվեց, որ ընդհակառակը` ավելացել են եւ հասկացան, որ բալային համակարգ պետք է ներդնեն, եւ այդ 9 բալանոց համակարգով, երբ բալերը լրանում է, վարորդներից վերցնում են վարորդական իրավունքները` չմտածելով, որ մեր քաղաքում, այս պայմաններում որեւէ տաքսու վարորդ չի կարող երկու-երեք ամիս դիմակայել: Ի սեր Աստծո, ինքս երկու ձեռքով կողմ եմ, հորդորում եմ, դրական խոսքեր էլ կասեմ, եթե քաղաքացին, որը խմիչք է օգտագործել, նրան պետք է ոչ միայն զրկել վարորդական իրավունքից, այլեւ  քրեական պատասխանատվության ենթարկել, կամ եթե դիտավորյալ  պետհամարանիշներ են փոխվում: Այսինքն` այն գործողությունները, որոնք դիտավորությամբ են կատարվում եւ իրենց մեջ պարունակում են հանցանք կամ հետագայում կարող են խնդիրներ առաջացնել: Օբյեկտիվորեն վարորդը տվյալ պահին կարող է չպատկերացնել, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ, ուստի` կողմ եմ, որ այդ դեպքում միանգամից 5 բալ իջեցնեն, բայց կայանելու, սխալ վազանց անելու համար, հատկապես քաղաքի չկարգավորվող կամ կարգավորվող խաչմերուկներում, որտեղ խցանումների ժամանակ դու արդեն գիծը հատել ես, անթույլատրելի եմ համարում սրա համար բալեր վերցնելը, այնուհետեւ  վարորդական իրավունք վերցնելը: Սրա հետեւանքով շատ կարճ ժամանակահատվածում կանգնել ենք լուրջ խնդրի առաջ , որովհետեւ տաքսու վարորդներն իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Մարդիկ, ովքեր անգամ աշխատանքից հետո տաքսի ծառայություններում  փորձում են աշխատել, որ տուն պահեն, զրկվելու են այս հնարավորությունից:

Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Կարծում եք` այս գեներացված հիասթափությունն իր հետեւանքները կունենա՞ հանրային կյանքի վրա:

Այս հիասթափությունը դեռ շարունակվում է: Չմոռանանք ավտոներկրողներին: Պաթետիկ խոսքերով ասում են, թե մեր բյուջեն ավելացել է այսքան տոկոսով: Բայց չէին մտածո՞ւմ, որ ժամկետը վերջանում է, եւ այսօր դեռ կան 50-60 հազար օդում կախված մեքենաներ, որոնք դրսից են բերվել, որ վաճառեն: Բայց դրանց գումարները վերցրել, բյուջե են մտցրել` հարկերի եւ մաքսատուրքերի ձեւով: Այդ մարդիկ ունեն խնդիր, եւ 10- 20 հազար մարդ սնանկանալու է, որովհետեւ վերցրել են վարկեր եւ արտոնյալ այս ժամանակահատվածից օգտվելով` փորձել են մեքենա ներկրել: Պետության դերակատարություն այն է, որ բացատրի, որ հունվարի 1-ից սա չի գործելու, ժողովո՛ւրդ, այդքան վարկ մի վերցրեք: Եթե ավտովարկ եք տալիս, ուրեմն` մի տվեք կամ  ռիսկերը բացատրեքնոր տվեք: Միայն փողը քաղաքացու, գյուղացու գրպանը մտցնելը չէ, հետո էլ, ինչ ունեն-չունեն վերցնելով, փորձեն այդ գումարը հանեն, սա անթույլատրելի է: Մենք կտեսնենք մոտ ապագայում, թե ինչ գործընթացներ են սրա հետ կատարվելու:

Նոր փոփոխություններ վարորդական վկայական ստանալու ընթացակարգում․ «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА