o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ` ՊՆԴՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԻՍԿ ՈՐՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ` ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ»

25.02.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ` ՊՆԴՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԻՍԿ ՈՐՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ` ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ»

Խորհրդարանում երեկ տեղի ունեցան «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ: Այն ընթացավ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ակտիվ ներգրավվածության հովանու եւ հայտնի սորոսականների բոցաշունչ ելույթների ներքո: Իսկ թիրախում կրկին հայագիտական առարկաները բուհերում պարտադիր դասավանդելու հարցն էր: Այդուհանդերձ, դահլիճում կային նաեւ գիտական հանրության բավական վառ ներկայացուցիչներ, իսկ թե նրանք ի՞նչ սպասումներ ունեին այս քննարկումներից, «Իրավունքը» պարզեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ տեսակետը: Ըստ նրա` այս քննարկումները կարելի է համեմատել բանակցությունների հետ, այնպես որ, ինչպես ասում են` անգամ վատ բանակցություններն ավելի լավ է, քան լավ պատերազմը:

«ՈՐ ՔԱՆԴԵՆ ԵՐԿԻՐԸ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ»

- Ինչքան էլ վատը, ձեւական լինի քննարկումը, արդեն իսկ դրա առկայությունը ցույց է տալիս, որ կա խնդիր, որը պետք է քննել: Այս առումով, կարծում եմ, ԿԳՄՍ նախարարությունն էլ իր պահվածքի մեջ անկեղծ է եւ ցանկանում է հասկանալ խնդիրները: Պարզապես, կոմպրոմիս գտնելն է բարդ, որովհետեւ շեմն այնպես է իջեցված, այնպիսի անընդունելի դրույթներ կան... Ես չեմ խոսի կրթության մասին, այլ  որպես գիտության բնագավառի ներկայացուցիչ` կանդրադառնամ այս ոլորտին առնչվող խնդիրներին: Թեորեապես, միգուցե, այս բոլորը ճիշտ է, միգուցե, սա աշխարհում կիրառելի սկզբունք է, բայց ամեն դեպքում այդ ամենին աստիճանական պետք է հասնել: Այսօրվա իրականության մեջ առաջարկվում են թեորիաներ, որոնք չեն կարող աշխատել: Դրանք գիտության կազմակերպման հարցեր են, գիտության երկաստիճան համակարգի վերացումն ու մի աստիճան դարձնելն է, այսինքն` երեւույթներ, որոնք շփոթներ են ստեղծելու: Կոչ կանեի, որպեսզի ԿԳՄՍ նախարարությունը` առաջնորդվելով գիտաչափական միավորներով, տեսնելով, թե ինչ խնդիրներ կան մեր գիտության առջեւ, դրանք լուծեն, ոչ թե այսպիսի նորարարական ուղիով գնան, որոնք տեսական առումով ճիշտ լինելով` գործնականում կիրառություն չեն ունենա: Գիտության առջեւ պետք է խնդիրներ դնել եւ ոչ թե խնդիրներ ստեղծել: Թող ասեն այս խնդիրներն են, որ մենք պատկերացնում ենք, թե գիտության տարբեր բնագավառները պետք է լուծեն: Իսկ եթե գործադիր իշխանությունը դա չասի, մենք կարող ենք ներկայացնել, թե մեր ըմբռնումներով որոնք են այդ խնդիրները, որոնք տարբեր բնագավառներում ծառացած են Հայաստանի Հանրապետության առաջ կամ անհրաժեշտ է ինքնին թե՛ որպես գիտակարգ, թե՛ գործնական առումով ուսումնասիրելու: Ամեն դեպքում, լավատեսորեն եմ տամադրված եւ կարծում եմ` որոշակի առումով մեր դիտարկումները հաշվի կառնվեն: Քննարկման հիմքում խնդիրների վերհանումն էր եւ գիտության հարցը մենք չպետք է քաղաքականացնենք: Եթե մենք որեւէ բանի հետ անհամաձայն ենք, սա չի նշանակում, որ ինչ-որ քաղաքական ուժի հետ ենք անհամաձայն, կամ եթե ինչ-որ բանի հետ համաձայն ենք, այս քաղաքական ուժի հետ ենք համաձայն: Ապաքաղաքականցված մոտեցում պետք է լինի թե՛ գիտության, թե՛ մշակույթի հարցերում:

Մոսվկայում կբացվի հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը

Քննարկման առանցքում էլի փորձեցին սլաքներն ուղղել, թե գիտության եւ կրթության ազատ զարգացման համար, այսպես ասած, «խանգարում է» բուհերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը...

Ոչ թե ասում են` խանգարում է, այլ հիմնականում, կարելի է ասել, երկու արմատապես հակադիր մոտեցում են առաջ բերում. առաջինը, որ բուհերը պետք է իրենց ինքնավարության շրջանակում որոշեն հայագիտական առարկաներն անցնում են, թե` ոչ: Եվ երկրորդ` հղում անելով «Լեզվի մասին» օրենքին եւ ընդհանրապես մեր ժողովրդի ազգային շահերին, ազգային նկարագրին, ասվում է, որ այս առարկաների դասավանդումը կենսականորեն անհրաժեշտ է: Ինքս տարբեր ելույթներում փորձել եմ փաստարկված ցույց տալ, որ անհրաժեշտ են հատկապես Հայոց լեզվի եւ Հայոց պատմության դասավանդումը  քաղաքացու նկարագրի համար: Տեխնոկրատ մասնագետ լինելը շատ կարեւոր է, բայց որպեսզի տեխնոկրատիզմը չխժռի ամեն ինչ, պատմություն պետք է իմանալ: Այլապես առանց պատմության, մեր հայրենիքը վերածվում է զուտ տարածքի: Պատմությունն է, որ այդ տարածքին հիշողություն է հաղորդում, իսկ մայրենի լեզուն ոչ թե ազգային, հայրենասիրական, այլ մասնագիտական հարց է, որ ամեն բուհում մի ձեւով պետք է դրսեւորվի` լինի ֆիզիկայի, թե իրավաբանության բնագավառում: Եթե ուզում ենք Հայաստանում գիտությունը զարգանա, դրա համար յուրաքանչյուր բուհի ֆակուլտետներում պետք է հայոց լեզու դասավանդվի եւ ստեղծվի մասնագիտական հայերենի դասընթացներ: Եթե այսօրվա դասընթացներով ենթակա-ստորոգյալ են սովորեցնում, իրապես անընդունելի Է: Պետք է լեզվական կաղապարները, հասկացությունները սովորեցնել: Եթե չենք ուզում մեր պետությունը վերածել համայնքի, այլ ուզում ենք, որ մեր երկիրը կենսունակ լինի, գիտությունը զարգանա նաեւ հայերենով, անպայմանորեն պետք է բոլոր բուհերում դասավանդենք հայերենը: Գրականագետ լինելով` չեմ պնդում գրականության դասավանդումը, որովհետեւ հասկանում եմ, միգուցե սա ծանր բեռ կլինի, բայց որպես գիտնական` պնդում եմ հայոց լեզվի, իսկ որպես ՀՀ քաղաքացի` Հայոց պատմության դասավանդումը:

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА