o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ մի ապօրինի ձեռնարկի չեմ մասնակցելու և չեմ լռելու. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

25.02.2020 21:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Ոչ մի ապօրինի ձեռնարկի չեմ մասնակցելու և չեմ լռելու. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

 Բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ կարծիքով` եթե իշխանությունն ուզում է, որ չարություն սերմանվի հասարակության մեջ` չարությունը որդեգրող հսկայական զանգվածներ կան, որոնք անմիջապես դուրս են գալիս ու զինվորագրվում են իշխանության այդ կոչի տակ: Այսինքն` եթե իշխանությունն ուզի, որ երկրորդ արեւը վառվի քո երկրի երկնքում` կվառվի, բայց եթե ուզի, որ վերջին աստղն էլ հանգցնի երկնակամարիդ մեջ` կհանգցնի: Այս ամենի շուրջ էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք նրա հետ:

«Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել՝ հոբելյանս նշելու». Ռազմիկ Դավոյան (Տեսանյութ)

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ Արցախի հերոս, ՀՀ 2-րդ նախագահն այսօր կալանքի տակ է: Սա է՞լ հերոսներին վարկաբեկելու շարքից է:

Ոչ թե այդ շարքից է, այլ` թերեւս այդ շարքի առանցքն է: Այդ վրիժառության ախտի պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանքի տակ է: Նա բազում լավ գործեր է արել: Խորհրդային իշխանության փլուզումից հետո, իշխանության առաջին 8 տարիները մեր ժողովրդին մատնեցին սովի, ցրտի աղքատության, եւ բոլորի հանդուրժողականությունը մեծացել էր հանուն Արցախի, ասում էին` ոչինչ, Արցախի համար է: Երբ այդ ժամանակվա իշխանություններին ասում էինք` ախր, ի՞նչ եք անում, մենք միութենական հզորության 33 գործարան ենք աշխատեցնում Հայաստանում, մենակ «Նաիրիտը» մի քանի հազար ընտանիքների հենարան էր, որ փակում եք` բա ժողովուրդն ի՞նչ է անելու, ասում էին` ոչ, կփակենք, հետո ինքներս կաշխատեցնենք: Այդ 8 տարիներին ակնդետ հետեւում էի, բայց գերեզմանային քար լռություն էր: Ժողովրդին խորհուրդ էր տրվում բարձրահարկ շենքերի մուտքերից մեկի տանիքում վառարան դնել, փայտ տանել վառել եւ մեծ պղնձով ճաշ եփել ու ամբողջ շենքով ուտել` նախնադարյան համայնական կարգերի մի տարբերակ, եւ ուզում էին դրանով ասել, որ իրենք իշխանություն են: Սովետի թողած այդ հսկայական հարստությունը կերել էին: Սաբիր Նիկոլաեւիչ Ստեփանյանն ասում էր. «Այնքան պահեստավորված ապրանք ունենք, որ ժողովուրդը կկարողանա շարունակել իր բնականոն կյանքը, բայց այս տեմպերով, որ թալանում են, մի ամիս էլ չի դիմանա...»: Այս բոլորից հետո Ռ. Քոչարյանը եկավ` աշխատավարձերը, թոշակները տվեց, սկսեց կառուցապատման աշխատանքները: Տասը մետր ասֆալտ չկար, որը փոսերով չլիներ, բայց այսօր ասֆալտապատ փողոցներով սլանում ենք, իսկ դա Ռ. Քոչարյանի, հետո` Ս. Սարգսյանի արվածն է: ժողովուրդը` շրջապատը վերլուծություն անելու գործիք չունի, որ հետեւի, թե իշխանության եկած այս կամ այն գործիչն ինչքան բավարար փորձ ունի, ինչ աշխատանքային ճանապարհ ունի անցած:

«Եթե իշխանությունն ուզեց բարձր մշակույթ ունենալ` կունենա». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում եւ Կառավարությունում մարդիկ են հայտնվել, որոնցից շատերը ո՛չ անցած ճանապարհ, ո՛չ էլ փորձ ունեն...

Փոխարենը` այսօրվա իշխանության եկածներն ունեն բազա, որը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ այդ բազայի վրա «ֆռֆռում են»` իրենց հաճույքին տված ինչ ուզում անում են: Իսկ մեր ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, թե ինչն է իրեն տանում դեպի կործանում եւ ինչն է իր շահը` իր օգուտը: 1990 թվականից գոռալով ասում եմ` այ ժողովուրդ, այս բանը մի՛ արեք, սա հղի է վատ բաներով, չէ, խոստումեր են տվել...

«Արցախում ինչ էլ պատահի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը թույլ չեն տա, որ Արցախի գլխից մազ պակասի». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Եթե մինչ այս սեւերի ու սպիտակների էր բաժանված հանրությունը, հիմա արդեն «Այո»-ների ու «Ոչ»-երի պիտի բաժանվենք. առջեւում հանրաքվեն է...

Դրանք նույն բանն են, ժողովուրդ` իբրեւ միասնական զանգված, գոյություն չունի, այլ կա աղտոտ բերանների մի զանգված, որ յուրաքանչյուր ճշմարիտ խոսքի արձագանքում է հայհոյանքներով, անեծքներով ու սպառնալիքներով: Ոստիկանությունը, իրավական մարմինները լուռ ենթարկված, առայժմ ձեւական է, թե իրական` չգիտեմ, իրենց կեցվածքով սպասում են, թե սրա վերջն ինչ է լինելու: Այսինքն` այդ մարդիկ էլ սպասում են ժողովրդի որոշմանը, թե մեր ժողովուրդը խելք հավաքելո՞ւ է, որպեսզի իրենք էլ նրանց կողքին կանգնած փոխեն այս գարշելի ընթացքը: Սա պետք է երկար չտեւի, չնայած` հիմա էլ նոր էպիզոդներ են կպցնում Սերժ Սարգսյանին: Եղբայր, ինչ ունեն, բերում տալիս են, եթե միանգամից չեն տվել, մի քիչ ուտում եք ու ասում` երեւի էլի ունեն, գնանք, բերենք: Էհ, միանգամից ասեք` ինչ պիտի տան, թող տան, պրծնեն:

«Թանկագին պարգեւ է». Ռազմիկ Դավոյանը ճանաչվել է լավագուն բանաստեղծ (տեսանյութ)

Ապրիլի 5-ի հանրաքվեին բոյկոտելո՞ւ եք, թե` մասնակցելու:

Ոչ մի ապօրինի ձեռնարկի չեմ մասնակցելու եւ չեմ լռելու: Նվազագույնը 60 տարի հլու հնազանդ, կարողություններիս չափ ծառայել եմ ժողովրդին, եւ այդ ժողովուրդը տեսել է, որ ոչ մի շահագրգռություն չունեմ, բացի` իր բարօրությունը: Եթե նորից չի լսելու, իր որոշումն է, բայց պիտի իմանա, որ իր վարքագծով մեր երկիը տանում է կործանման: Այնպիսի վիճակի մեջ է դնելու, որ այլեւս անկախ պետականություն կերտելու հնարավորություն չունենանք: Մենք 2 հզոր բարեկամ-հարեւան ունենք, մեկ հզոր բարեկամը Ռուսաստանն է, մեր ստրատեգիական պաշտպանը, մեր ապահովությունը, մեր փախստական 2 միլիոնից ավելի ժողովրդի օթեւանը, մյուսը` Իրանն է, որոնց հետ շատ հին եւ լավագույն հարաբերություններ ենք ունեցել, պատերազմներ եղել են, բայց պարսիկների իշխանության գլխին հզոր հայեր են եղել: Եթե մեր ժողովուրդը համաձայն չէ ինքնուրույն պետություն ունենալու ու ճանկերը հանած պիտի վազի քվեների հետեւից, ինչ է թե մեկը համարձակվել է հայ ժողովրդի արդարության համար պայքարել, մինչդեռ ուրիշ բաներ են հարկավոր իրենց արտասահմանյան պատվիրատուներին: Հիանալի վերլուծաբաններ կան, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ի նպատակը Ռուսատանը ՆԱՏՕ-ի երկրների օղակի մեջ առնելն է, նույն նպատակը Հայաստանի հետ միասին, ունեն Իրանի նկատմամբ: Բայց ո՛չ Ռուսաստանն է այդ երեխան, ո՛չ էլ` Իրանը:

«ԴուխOFF»-ը՝ հայտնի ստորագրությունների մասին (Տեսանյութ)

Ենթադրելի է, որ հետեւած կլինեք Փաշինյան-Ալիեւ դեբատին...

Չեմ ուզում անդրադառնալ այդ հանդիպմանը, բայց մի բան կասեմ, երբ Ռ. Քոչարյանը խոսում էր NTV-ի կամ CNN-ի հեռուստալրագրողների հետ, այդ հեռուստաեթերների օդը դողդողում էր նրա ձայնից: Երբ Սերժ Սարգսյանն էր խոսում, դրանք մուրճի հարվածներ էր` մեխի գլխին, խփում էր մինչեւ վերջ, ասում այն ճշմարտությունը, որը պիտի լինի Արցախի վերջնական ճակատագիրը: Մնացածի մասին չեմ ուզում խոսել, ցավալի էր...

ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐԱԾՆԻ «ՄԱՀՎԱՆ» ԳՈՐԾՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА