o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԴԵՄ Է ԲԱՑ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՎՈՂ ՆԻՍՏԵՐԻՆ

25.02.2020 20:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԴԵՄ Է ԲԱՑ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՎՈՂ ՆԻՍՏԵՐԻՆ

Երեկ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանի, տեղի է ունեցել ՍԻՄ նախագահ, ԱԺ VI (օրինական) գումարման պատգամավոր Հ. Բաբուխանյանն ընդդեմ «Բաց հասարակության» հիմնադրամի (Սորոս) տնօրեն Լարիսա Մինասյանի նախնական դատական նիստը:

լրաԳՐՈՂԸ ՏԱՆԻ #6 || Հրանտ Սարաֆյան || Անոնս

 

Հիշեցենք, որ ՍԻՄ նախագահը` պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու համար հայց է ներկայացրել ընդդեմ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լ. Մինասյանի, որն իր ասուլիսի ժամանակ հնչեցրել էր խոսքեր, որոնք ՍԻՄ նախագահի համար խիստ վիրավորական են եւ զրպարտիչ: Մասնավորապես Լ. Մինասյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր Հ. Բաբուխանյանը սորոսական է` այն դեպքում, որ ՍԻՄ կուսակցության նախագահը իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է Սորոսի դեմ եւ մինչ օրս էլ պայքարում է: Նախկին պատգամավորը դիմել է դատարան, որպեսզի ճշմարտությունն ապացուցվի, եւ արդարադատություն տեղի ունենա: Հատկանշական է, որ երեկվա դատական նիստի ընթացքում պատասխանողի` Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը առարկություն հայտնեց, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի: Առաջին հայացքից տպավորություն էր, որ պատասխանողի ներկայացուցիչը չի ցանկանում, որպեսզի իր դեմքը երեւա տեսանկարահանման ընթացքում: Ուստի հայցվոր կողմը, ապա նաեւ նախագահող դատավորը փորձեցին հետաքրքրվել` արդյոք զուտ դա՞ է առարկության պատճառը, ինչին ի պատասխան պատասխանողի ներկայացուցիչը կրկին պնդեց իր առարկությունը` ասելով. «Պարզապես չեմ ցանկանում, որպեսզի տեսանկարահանվի»:

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Դրանից հետո դատարանը արգելեց տեսանկարահանում իրականացնել` մատնանշելով, որ տեսանկարահանման համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը: Վերոհիշյալի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ հայցվոր Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Փաստաբանը իր խոսքում մասնավորապես ասաց. «Առնվազն զարմանալի է պատասխանողի դիրքորոշումը եւ առարկությունը, որովհետեւ վերջինիս ղեկավարը առիթը բաց չի թողնում մամլո ասուլիսներ տալու եւ Հայկ Բաբուխանյանի անունը տալու»:

«ՄԱՐԴԻ ԾԵԾԸ ՎԱՐԴԻ ԾԵԾ Ա». ԵՐԲ ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՄԵՏՐՈ

Հայկ Բաբուխանյանը եւս իր հերթին վերոնշյալի առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ մասնավորապես ասելով. «Հարգելի դատարան, ուզում եմ ուշադրություն դարձնել, որ պատասխանող կողմը կոչվում է «Բաց հասարակության հիմնադրամ»: Սա հերթական ապացույցն է, որ տվյալ հիմնադրամի հռչակած նպատակները եւ գործողությունները միմյանց հակասում են, որովհետեւ լրատվությունը` դա բաց հասարակության իրական ապացույցն է»:

​​​​​​​«Մարդի ծեծը վարդի ծեծ ա». երբ Սորոսի հիմնադրամը մտնում է մետրո

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА