o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱՑԵԼ

25.02.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱՑԵԼ

Հ1-ին տված վերջին հարցազրույցով վարչապետ Փաշինյանը, հասկանալի է, առաջին հերթին փորձում էր մեղմել այն տհաճ հետեւանքը, որը հաջորդել էր Մյունխենում Ալիեւի հետ խայտառակ բանավեճին: Եվ ոչ միայն բանավեճային սեղանի շուրջ ձախողմանը: Բանն այն է, որ միայն այդ բանավեճին մասնակցելով, Փաշինյանն արդեն իսկ հսկայական լավություն արեց Ալիեւին: Այսինքն, մինչ այդ ադրբեջանական հանրության հիմնական ուշադրությունը հերթական խայտառակ ընտրություններին էին, ապա բանավեճի հաշվին Ալիեւը հնարավորություն ստացավ հերոսական կերպարով ինքն իրեն հրամցնել սեփական ժողովրդին, ինչին մեծապես նպաստեց հենց Փաշինյանը:

Ինչ էր թաքցնում Նիկոլը հայակական ավիացիայի Աֆրիկայում զենք վաճառելուց խոսելիս

 

«ՉԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ԿԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Բանավեճ կոչվածի այդ տխուր ֆոնը, այդ թվում՝ Ալիեւի առաջ քաշած փուլային կարգավորման սցենարը Փաշինյանը փորձեց նախ շտկել ինչ-որ աբսուրդային` «Մյունխենյան սկզբունքների» գաղափար շրջանառության մեջ քաշելով: Սակայն դա միանգամայն այլ խնդիրներ առաջ բերեց: Մի կողմից, այդ անվան տակ Փաշինյանի առաջ քաշած վեց կետերից եւ որեւէ մեկը նոր բան չէր: Հաջորդը, եթե Մամեդյարով-Մնացականյան վերջին 11 ժամանոց սուպերքննարկումից հետո ինչ-որ նոր տեսությունից ես խոսում, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում ոչ միայն հայաստանյան հանրության, այլ որ ավելի վտանգավոր է, համանախագահ երկրների մոտ: Այն է, եթե «Մյունխենյան սկզբունքներ», ուրեմն էլ ի՞նչ է ՀՀ ԱԳ նախարարը գալիս ու ժամերով քննարկում: Կամ՝ «Մյունխենյան սկզբունքներ» ասվածը նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը հրաժարվում է «Մադրիդյան սկզբունքներից»: Կարճ ասած, պետք էր ինչպես բանակցային ձախողումը, այնպես էլ ՄԽ-ի մոտ առնվազն տարակուսանքներ առաջացնող այդ ողջ ֆոնը ինչ-որ կերպ նորովի հրամցնել ինչպես հայաստանյան «պողոսաց դասին», այնպես էլ՝ համանախագահ երկրներին: Բայց ինչպես հաճախ է լինում, այս անգամ էլ Փաշինյանը «ունքը շտկելու փոխարեն` աչքը հանեց: Այսպես, նախ փորձում էր «պողոսաց դասին» երկար-բարակ համոզել, թե սրբորեն իրականացնում է իր ամենաառանցքային խոստումներից մեկը, որ արցախյան բանակցությունները չպետք է գաղտնի լինեն: Զավեշտ է, սակայն դրա հիմնավորում էր համարում հենց նույն մյունխենյան շոուն: Միայն թե, եթե իրոք գաղտնի բան չկա, ապա ավելի լավ կաներ նաեւ բացատրեր, թե նույն Մյունխենում, երբ Ալիեւի հետ քննարկում անցկացրեց փակ դռների հետեւում, կոնկրետ ինչի՞ց էին խոսում: Ու բացի այդ, ի՞նչ է օրերով քննարկում Մնացականյանը Մամեդյարովի հետ: Բայց նաեւ հասկանալի է, հիմնական խնդիրը ներքին պրոպագանդան չէր: Շատ ավելի լուրջ է ՄԽ-ի թեման, որը մի գլուխ ակտիվացնում է բանակցային գործընթացը, եւ ԱԳ նախարարների հերթական հանդիպումն էլ ուր որ է կլինի: Ուստիեւ, պետք է էս գլխից հասկացնել, թե ինչ նկատի ունի «Մյունխենյան սկզբունքների» տակ, եւ որ ուղղությամբ են իրական քայլերը: Սակայն, ըստ ամենայնի՝ համանախագահներին մեսիջ հղելու համար, թե՝ բան չկա, ուշադրություն մի դարձրեք ասածներիս, Փաշինյանը այնպիսի քայլի գնաց, որի համար ողջ երկիրը երեւի դեռ շատ է զղջալու: «Չկան տարածքներ, կա անվտանգություն»,- հենց այս միտքն է փորձում համառորեն առաջ մղել Փաշինյանը, որը մեզ համար ամենավտանգավոր մոտեցումներից է: Հիմնավորենք:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

Այսպես, ըստ Փաշինյանի. «Այդ ստատուս-քվոն երբ որ ձեւավորվել է, Արցախի ինքնապաշտպանության ուժերն այդ տարածքները երբ որ առել են իրենց վերահսկողության տակ, իրենք հաճույքի համար չեն դա արել: Իրենք դա չեն արել, որ ասեն՝ չենք ուզում այսքան տարածք ունենանք, այլ ուզում ենք այսքան տարածք ունենանք (ավելի շատ- Հեղ.): Նրանք դա արել են, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակին համապատասխան դառնան անհասանելի: Հետեւաբար, տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է անվտանգություն հասկացությունը: Եվ հետեւաբար, եթե կա առաջարկ՝ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության կողմից, եւ հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի՞ է, թե՝ ընդունելի չէ...»:

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴԸ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Լո՞ւրջ, պարո՛ն Փաշինյան, իրո՞ք չկա «տարածքներ հասկացությունը»: Իսկ ի՞նչ է ասում Արցախի Հանրապետության Սահմանադրությունն այդ մասին՝ իր տարածքներով եւ սահմաններով հանդերձ, ընդ որում, երբ անգամ այս սահմանների պարագայում պատմական Արցախի մի մասը դեռ մնում է ազերիների տիրապետության տակ: Իսկ եթե Փաշինյանն այն մտքին է, որ պատմական տարածքներն այստեղ կապ չունեն, էլի ինչո՞ւ էր Ալիեւի հետ շոուի ժամանակ գնում-հասնում Տիգրան Մեծի ժամանակները կամ խոսում այն մասին, թե եղե՞լ է Ադրբեջանը մի 100 տարի առաջ, թե՝ ոչ, Արցախը եղե՞լ է անկախ Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս են անկախացել ԽՍՀՄ-ից եւ այլն: Այսինքն, եթե չկա «տարածքներ հասկացությունը», ապա այս ամենը միանգամից մեկնաբանվում է ազերիների օգտին: Վերջապես, հարցրե՞լ է այդ «չեղած» «տարածքներ հասկացության» մասին այդ նույն տարածքների ազատագրման համար կյանքները տված հերոսների ծնողներին՝ ձեր զավակներն այդ ի՞նչ հողի վրա արյուն թափեցին: Իսկ եթե Փաշինյանը Լեռնային Ղարաբաղ ասելով` նկատի ունի երբեմնի ԼՂԻՄ-ը, ապա հերթական անգամ է ցույց տալիս, որ պատմությանն իրոք շատ վատ է տիրապետում: Վերջապես, տեսնես այդ որտեղի՞ց է լսել Փաշինյանը, թե ժամանակին ինչի համար է Արցախի պատմական տարածքները հնարավորինս ազատագրվել: Ի վերջո, նա այն ժամանակ Արցախում չէր, մինչդեռ Արցախն ազատագրողների մեջ ղեկավար դիրքեր էին զբաղեցնում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Հենց նրանք ամենալավը գիտեին, թե ինչու են տարածքներն ազատագրել. նրանց հարցրե՞լ է, որ հիմա «տարածքներ հասկացության» չլինելուց է խոսում: Բայց ամենավտանգավորը. եթե «տարածքներ հասկացությունը» չկա, նշանակում է, որ օրակարգից նա փորձում է հանել նաեւ «ոչ մի թիզ հող» սկզբունքը: Ու փոխարենը, գործնականում նա մատնանշում է մի տարբերակ, որը հնարավորություն տալիս է՝ հողեր հանձնել: Այսինքն, եթե առաջարկվի տարբերակ, որը արցախյան բնակչության անվտանգությունը լիարժեքորեն, ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով կերաշխավորի, ապա թեկուզեւ իր այս հայտարարությունից ելնելով, Փաշինյանը պարտավոր կլինի համաձայնություն տալ. հակառակ դեպքում ինչպե՞ս է իր ասածները հիմնավորելու, բայց արդեն աշխարհի առաջ: Ու հիմա նման փաստ. Փաշինյանի` «եթե կա առաջարկ» միտքը, մեղմ ասած, տարօրինակ է: Այն պարզ պատճառով, որ նման առաջարկ վաղուցվանից կա՝ ՄԽ-ի կողմից պաշտոնապես ներկայացված հայտնի վեցկետանոց ծրագիրը, որը սահմանում է՝ Արցախի անվտանգության երաշխավորման նպատակով տեղակայել խաղաղարար ուժեր: Իսկ դա նշանակում է հետեւյալը. այդկերպ միանգամից երեք համաշխարհային գերուժեր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Եվրոպայի անունից Ֆրանսիան երաշխավորում են, որ Արցախի բնակչության անվտանգությունը հենց իրենք են երաշխավորում, ընդ որում՝ ռազմական՝ խաղաղապահ ուժի միջոցով: Ավելին ասենք, գործնականում ողջ աշխարհը, այդ թվում՝ ամենաազդեցիկ միջազգային կառույցները քանիցս վստահություն են հայտնել ՄԽ-ին՝ իրենք էլ դառնալով երաշխավորն այն բոլոր առաջարկների, որը կներկայացնեն համանախագահ երկրները: Այսպիսով, առաջարկը կա, համաշխարհային մասշտաբով անվտանգության երաշխիքը կա: Ընդ որում, եթե դա համարես անբավարար, կնշանակի, որ անվստահություն ես հայտնում ողջ աշխարհին՝ ի դեմս ՄԽ համանախագահ երկրների: Եվ այդ դեպքում, եթե այլ բարդությունները հաշվի չառնենք, մեկ պարզ հարց է ծագում. եթե ՄԽ-ն անվստահելի է, էլ ինչպե՞ս ես նրա միջնորդությամբ բանակցում: Իսկ եթե վստահելի է, ուրեմն պարտավոր ես հավատալ եւ ընդունել նրա բոլոր երաշխիքները, այս թվում, որ կարող է խաղաղարարների տեղակայել, եւ դա կլինի «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք», ինչպիսին ունենք: Կարճ ասած, ունենք հետեւյալ իրողությունը. առկա է ինչպես Փաշինյանի նշած «առաջարկը», այնպես էլ՝ անվտանգության ապահովման երաշխիքը: Ու հիմա, ելնելով հենց Փաշինյանի հայտարարածից, պետք է ժողովրդով քննարկենք՝ «ընդունելի՞ է, թե՝ ընդունելի չէ»...

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ՀԱՊԿ-ԻՑ

Չնայած, սա սպասելի իրավիճակ է: Այն, որ բանակցային օրակարգում է ՄԽ-ի հայտնի սցենարը, եւ որ դա գերակտիվ զարգացման փուլում է, եւ հեռու չէ օրը, որ կներկայացվի Ալիեւ-Փաշինյան ձեւաչափին, հասկանալի էր վաղուց: Հասկանալի է նաեւ, որ դա պետք էր ինչ-որ կերպ նաեւ ներհայաստանյան քննարկումների օրակարգ բերել, ու, թերեւս, հենց այդ փուլի մեկնարկն էլ տվեց Փաշինյանը: Վերջապես, հասկանալի է, որ սա ընդամենը պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու սցենար է:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА