o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ, «ՆԻԿՈԼԱՎԻՐՈՒՍԸ» ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

25.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ, «ՆԻԿՈԼԱՎԻՐՈՒՍԸ» ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում չկա կորոնավիրուսին վերաբերող կատակների եւ սրախոսությունների պակաս: Ոմանք գրում են, որ «նիկոլավիրուսը» հաստատ շատ ավելի վտանգավոր է կորոնավիրուսիցոմանք էլ` թե Նիկոլը կորոնավիրուսին ասֆալտին կփռի կամ պատերով կտա: Բայց կատակները կատակ, սակայն նույն կորոնավիրուսը իր ազդեցությունն ունի լրատվական դաշտի, հետեւաբար նաեւ` քաղաքականության վրա:

Երկիր մոլորակի մարդիկ, կորոնավիրուսը ձեր մահն է գուժում. Արտաշես Գեղամյան

 

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՎ ԾԱՂՐՈՒՄ ԱՅԴ ՎԱՐԱԿԸ

Դեռեւս Չինաստանում վարակի բռնկունից ի վեր ՀՀ առողջապահության պատասխանատու Արսեն Թորոսյանը շարունակաբար ծաղրում էր այն քաղաքացիներին, ովքեր իրենց անհանգստությունն էին արտահայտում: Ընդ որում, նրա գերատեսչությունը չէր էլ բարեհաճում սպառիչ պարզաբանումներ տալ անգամ այն ժամանակ, երբ վարակի դեպքեր գրանցվեցին հարեւան Իրանում: Դա` մինչեւ այն պահը, երբ ի վերջո Նիկոլը հայտարարեց, որ ուղեւորափոխադրումների համար հայ-իրանական սահմանը փակվում է, իսկ բեռնափոխադրում իրականացնող վարորդները գտնվելու են խիստ հսկողության տակ: Այն, որ այդ որոշումն ընդունելն անհրաժեշտություն էր, թերեւս անվիճելի է, բայց հարց է ծագում` թե ինչու այդքան ուշ: Ու նաեւ օրինաչափ է հարցադրումը` ինչու չեն դադարեցվել չվերթները դեպի Միլան, թեեւ Իտալիայում կորոնավիրուսի մասշտաբներն ավելին են, քան` Իրանում: Գումարած դրան, ժողովրդի սիրելի եւ պաշտելի ֆյուրերիկը մարտի 1-ին պատրաստվում է երթ կազմակերպել, որի մասնակիցները, բնականաբար, «այո» են ասելու բոլոր տեսակի վիրուսներին...

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Կարծում ենք, որ ինչպես սորոսական նախարարի, այնպես էլ նիկոլասորոսական ամբողջ վարչախմբի վարքագիծը բավականին պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ կորոնավիրուսի պարագայում, բացի բուն առողջապահականից, առկա է նաեւ տեղեկատվական-հոգեբանական բաղադրիչը, որը էապես ազդում է ինչպես մարդկանց, այնպես էլ պետությունների եւ միջազգային կառույցների վարքագծի վրա: Չինաստանի «չուզողները» արդեն իսկ այդ վարակի մասին սարսափ սյուժեներով հաջողացրել են այդ տերությանը հասցնել էական տնտեսական վնաս: Գումարած դրան, եթե հետեւենք համաշխարհային լրահոսին, ապա տարբեր երկրներում վարակի վերաբերյալ տեղեկատվությունը խիստ տարբեր ծավալի է, ինչն անկասկած նույնպես տեղեկատվական-հոգեբանական տարբերակված քաղաքականության արգասիք է: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա վարչախումբը պարզ գիտակցում է, որ կորոնավիրուսի վախը կարող է քաղաքացիներին վանել ընտրատեղամասերից, առավել եւս, եթե լրատվական դաշտը դրա շուրջ համապատասխան բովանդակությամբ լցված լինի: Համենայնդեպս, Նիկոլի այսօրվա թիմը եթե լիներ «այո»-ի հակառակորդ, ապա հաստատ ամեն ինչ կաներ ժողովրդին հանրաքվեին ընդառաջ կորոնավիրուսով վախեցնելու համար: Դե, քանի որ քայլասերվածները բոլորին չափում են սեփական արշինով, ապա իրենց աչքի առաջ ծառանում է «վախենալու» տեսարանը` թե ինչպես են հանրաքվեի հակառակորդները ժողովրդին վախեցնում կորոնավիրուսով, իսկ իրենց ջանքերը` դա ներկայացնել որպես խուճապի տարածում եւ դիվերսիա, բախվում են մարդկանց հասարակ վախի հետ: Այդ պատճառով է, որ անտեսում են տարբեր վարակների փոխանցման ռիսկերի բարձրացումը` նախաձեռնելով մարտիմեկյան երթ: Այդ պատճառով էր, որ մինչեւ վերջին հնարավորությունը ամեն կերպ ծաղրում ու ժխտում էին նոր վիրուսի հետ կապված ռիսկերը: Սակայն ընդդիմադիրները ոչ մի դրդապատճառ չունեն լռության մատնելու այդ նոր վարակը եւ, օրինակ, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նույն Նիկոլին ուղղակիորեն մեղադրում է ստախոսության մեջ:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ

Անշուշտ, ցանկացած ողջամիտ մարդու համար մեծ տառապանք է լսել Նիկոլի` Հ1-ին տված  հարցազրույցը: Այն պարզ պատճառով, որ կարելի է ստանալ ագրեսիայի գերդոզավորում, գումարած դրան` արտանետելով ատելության խոսք, Փաշինյանը ընդդիմադիր ճամբարին է մեղադրում ատելության խոսք տարածելու մեջ: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը բավականին բովանդակալից գնահատական է տվել այդ ամբողջ հարցազրույցին. «Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց եւ ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշեւիկյան դեմքը: Ըստ նրա` միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը ինքնադատաստան չի իրականացրել «սեւերի» նկատմամբ: Սա բառացի մեջբերում չէ, բայց ասածը սա էր: Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդին համարում է գազազած շուն, որի վզից պարան է գցած ու այդ պարանն իր ձեռքում է: Հենց որ ուզի, շանը կարող է «ֆա՛ս» հրամանը տալ: Առայժմ «ֆո՛ւ» հրամանն է տվել, այսինքն` դեռ քսի չի տվել իր հակառակորդների դեմ ու պարանը ձիգ է պահում: Վարչապետը դասական ամբոխավար է: Նա «ժողովուրդ» ասելիս ամբոխը նկատի ունի: Ի դեպ, այդ ամբոխը նա արդեն չունի»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Սակայն դրանով չի սահմանափակվում, եւ շատերի ականջին տարօրինակ է հնչել ֆյուրերիկի այն պնդումը, որ հունվարի 28-ին միանգամից վեց քաղաքացիական ակտիվիստների «ասֆալտին փռելու» նպատակը ապագա «հոկտեմբերի 27» կանխելու համար էր: Այդ մառազմատիկ միտքը ինչ-որ բացատրության տակ մտցնելու նպատակով հետո ծլեց կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակի» խմբագրականը` մասնավորապես այդպիսի պնդումով. «Իրականում խոսքն այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության եւ թշնամանքի քարոզը ահաբեկչության  համար բարենպաստ միջավայր է ստեղծում, հետեւաբար` պետք է պայքարել այդ քարոզի դեմ, այդ թվում` նաեւ ահաբեկչության եւ այլ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման շրջանակներում»: Եվ սեփական ատելության խոսքը մոռանալով (առանց որի Նիկոլի բոլոր հենարանները միանգամից կփլվեն), այդ նույն խմբագրականում (հավանաբար իրական հեղինակը հենց Նիկոլն է), նոր դավադրության մասին է խոսվում. «Իսկ ատելության քարոզի ստվերային դիրիժորները ոգեւորված շփում են ձեռքերը` սպասելով այն օրվան, երբ քարոզչությունը կտա իր արդյունքը, եւ նոր «ռոմանտիկներ» կհայտնվեն: Իսկ առայժմ պետք է ընդամենը ատամներով պաշտպանել ատելության քարոզի իրավունքը եւ դա կանխելու ցանկացած փորձ ներկայացնել որպես խոսքի ազատության չտեսնված ոտնահարում»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Այնպես որ, թող ոչ ոք չզարմանա, եթե հանրաքվեին ընդառաջ մեկ էլ սկսեն ձերբակալել ընդդիմադիրներին` «ահաբեկչությանը նախապատրաստվելու» անհեթեթագույն մեղադրանքով: Երեւի թե, նիկոլասորոսականների համար շատ տհաճ էր այն փաստը, որ ընդդիմադիր ամբողջ ճամբարը գերադասեց բոյկոտը եւ չվերցրեց «ոչ»-ի քարոզչության դրոշը, դրանով իսկ Նիկոլին զրկելով այն «ահավոր հակառակորդից», որի դեմ անզիջում պայքար հրահրելով` նա հույս ուներ բնակչության չմտածող մասին մոտիվացնել` գնալու ընտրատեղամասեր եւ «այո» քվեարկելու: Երեւի թե, հենց բոյկոտը Նիկոլի համար «դավադիր լռություն» է, որն ահաբեկչությունից վատ է: Եվ քիչ էին այդ անիծյալ «սեւերը», որ չեն ուզում իրենցով ստեղծել թշնամու կերպար ու «ամբոխներին խելագարված» մոտիվացնելու գնալ քվեարկության, հիմա էլ կողքից այդ անիծյալ կորոնավիրուսը ծլեց, եւ եթե, Աստված մի արասցե, Հայաստանում առաջին վարակվածը հայտնվի, ապա քաղաքացիներին ճիպոտով էլ հանրաքվեի քշել չի լինի:

ՆԻԿՈԼՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԱՎԻՆՅԱՆԻ ГКЧП-Ի՞Ն

 

ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼՈՒ «ԱՌԱՋԱԴՐԱ՞ՆՔԸ»

Այսօր` փետրվարի 25-ին, միաժամանակ դատական պրոցեսներ են ընթանալու ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի դեմ: ՀՀ երկրորդ նախագահի թիմը բավականին տհաճ անակնկալ է նախապատրաստել վարչախմբի համար. «Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ` Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին»:

ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկին, ապա այն անշուշտ լինելու է լրատվական դաշտի կենտրոնում, եւ սպասվում է բավականին բազմամարդ աջակցություն ՀՀ երրորդ նախագահին: Բայց զուգահեռ դատերի առնչությամբ ուշագրավ դիտարկումներ կան: Այսպես, քաղաքագետ Արա Վարդանյանը արդեն հրավիրել է հանրության ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի տարեդարձն է, եւ ստացվում է, որ հերոսի տարեդարձին դատում են երկու այլ հերոսների: Բայց ամենազարհուրելի «համընկնումը» մատնանաշել է լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը. «Էս քո օպերատիվ կապով ե՛ս տեղեկանում «կիրթ ալիեւիցդ», թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ: 28 տարի առաջ, փետրվարի 25-ին սկսեցինք եւ 26-ին ազատագրեցինք իր նշանակությամբ հզոր ռազմական հենակետերից մեկը` Խոջալուն: Այդ ժամանակ հակառակորդի հրոսակախմբերըբենյամի՛ն», իմացի հրոսակախմբերին որտեղ ման գաս), ակտիվ գնդակոծության տակ էին պահում Ստեփանակերտը: Փայլուն օպերացիայի շնորհիվ մենք ազատագրեցինք Խոջալուն` այդպիսով մեր վերահսկողության տակ առնելով ռազմական կարեւորագույն հենակետ Խոջալուն եւ օդանավակայանը: Սա մարտավարական կարեւորագույն նշանակություն ունեցող քայլ էր, որով մենք բացեցինք մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհը: Կարճ ժամանակ անց ազատագրեցինք Շուշին: Այսպիսով բացվեց պատմության մեջ ՀԱՂԹԱՆԱԿԻ մեր էջը: Հիմա, 28 տարի անց, նույն օրը, կեղծ եւ շինծու մեղադրանքներով դատարանի առաջ են կանգնած մեր Արցախի երկու հերոսները` ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները»:

ԱՌԱ°Ջ, ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ- ՍՊԻԴ-ԻՆՖՈ»

Անշուշտ, շատ տհաճ եւ միաժամանակ խորհրդանշական «զուգադիպություններ են»: Սակայն դժվար թե Նիկոլն անձամբ գլուխ է հանում խորհրդանիշների լեզվից: Ամեն ինչ պատրաստի ամսաթվերի տեսքով նրան թերեւս մատուցում են արտերկրյա տիկնիկավարները: Հիշեցնենք եւս մեկ «զուգադիպություն»` Արցախի ընտրությունների եւ ՀՀ հակասահմանադրական հանրաքվեի միջեւ «ինտերվալը» գրեթե ամբողջովին համընկնում է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերի հետ:

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ՓՐԿՕՂԱԿ» ԵՐԹԻՑ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА