o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսը հրաժեշտ տվեց լեգենդար Կոբի Բրայանտին. Staples Center-ում ներկա էր շուրջ 30 000 մարդ (լուսանկարներ)

25.02.2020 10:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Լոս Անջելեսը հրաժեշտ տվեց լեգենդար Կոբի Բրայանտին. Staples Center-ում ներկա էր շուրջ 30 000 մարդ (լուսանկարներ)

Լոս Անջելեսի Staples Center բասկետբոլային արենայում տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել շուրջ 30 000 մարդ: Այս մասին հայտնում է NBA TV-ն:

Տնտեսական բալանսը խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. «Փաստ»

Հրաժեշտի արարողության ժամանակ խոսքով հանդես են եկել Բրայանտի կինը՝ Վանեսան, ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Կիմելը, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, Շաքիլ Օ'Նիլը: Երգչուհիներ Բեյոնսեն և Քրիստինա Ագիլերան հանդես եկան երաժշտական ստեղծագործությամբ, որոնք ուղեկցվել են մեծ էկրանների վրա լեգենդար մարզիկի կարիերայի լավագույն պահերի ցուցադրությամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը, որը մտադիր էր գնալ հոր հետքերով և հետաքրքրվում էր բասկետբոլով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:

Ուղղաթիռը վարել է հայազգի օդաչու Արա Զոբայանը, որն ամեն ինչ արել է վթարի հետևանքով նվազագույն զոհեր տալու համար: Ավելի ուշ հետաքննությունը պարզել էր, որ նրան ընդամենը մի քանի վայրկյան էր պակասել վթարից խուսափելու համար:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА