o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը «Փաստ»

25.02.2020 10:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը «Փաստ»

Թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: 

Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետեւից դեռ գնացող զանգված կա: 

Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։

 Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА