o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել «Ժողովուրդ»

25.02.2020 10:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:

Հրայր Թովմասյանի գործով Մուկուչյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ»

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի եւ ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները եւ հորդորել զսպվածություն դրսեւորել:

Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը:

Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА