o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն. դպրոցը դիմել է պատկան մարմիններին

25.02.2020 00:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն. դպրոցը դիմել է պատկան մարմիններին

Երեւանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը հայտարարությամբ է հանդես եկել, որով մասնավորապես տեղեկացրել են, որ դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Պարզվում է՝ նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝ պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը: Տնօրենի եւ տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով: Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում եւ շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաեւ ոստիկանություն:

Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

«Այս օրերի ընթացքում երեխան դպրոց չի հաճախել: Դպրոցի տնօրինությունը եւ ուսուցչական կազմը արել են հնարավոր ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու եւ նորմալ դասապրոցեսում ընդգրկելու համար: Այսօր՝ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը եւս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Ուսուցչուհին խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել եւ հայտնվել սթրեսային վիճակում: Հավելենք, որ տվյալ ուսուցչուհին շուրջ 30 տարի դասավանդում է նույն դպրոցում, այդ թաղամասի բնակիչ է եւ նույնիսկ դպրոցից դուրս նրա անվտանգությունը ապահովագրված չէ: Դպրոցը դիմել է պատկան մարմիններին, բայց ուսուցչական կոլեկտիվը անհանգստացած է. ով պետք է պաշտպանի անշահախնդիր եւ նվիրումով աշխատող ուսուցչի շահերը եւ վերականգնի խաթարված հեղինակությունը: Խոսքը միայն մեկ ուսուցչի մասին չէ, այսօր ուսուցչի շահերը անպաշտպան են բոլոր առումներով»,- ասված է հայտարարությունում:

Արձագանքելով վերոնշյալին՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ գրում է. «Բա ինչ, ամեն ինչ խառնել ենք իրար, հարգանք, պատիվ դրել ենք մի կողմ ու արդեն մանկավարժ ենք ծեծում, դե որ ծնողը լսի, որ թաղապետը մանկապարտեզի տնօրենների վրա միլիցա ա բերում, առանց իրենց տեղյակ պահելու, էս մակարդակի ծնողներն էլ՝ եղելություններից ոգեւորված՝ պիտի գնան դպրոց ու ուսուցչին ապտակեն, թու…»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА